Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 11.1%-ով
16/09/2024 18:46
Կիսվել

Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 11.1%-ով

2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 11․1%-ով (200․4 լարի) և կազմել 2,004․9 լարի։ Այս մասին տեղեկություն է հրապարակում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ըստ գործունեության տեսակի՝ համեմատաբար բարձր աշխատավարձեր են գրանցվել հետևյալ ոլորտներում.

  • Տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 3,963 լարի (2023թ․-ի համեմատ աճել է 4․3%-ով),
  • Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 3,642․3 լարի (աճ 14․5%-ով);
  • Շինարարություն՝ 2,946.1 լարի (աճ 13.7%-ով);
  • Մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն՝ 2,872.8 լարի (աճ 13.8%-ով):

2024 թվականի երկրորդ եռամսյակում կանանց միջին աշխատավարձը կազմել է 1,590.2 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2,413.5 լարի, կանանց աշխատավարձի տարեկան աճը կազմել է 153.1 լարի (10.7%), իսկ տղամարդկանցը՝ 251.8 լարի (11.7%)։ Ըստ գործունեության տեսակի, տղամարդկանց աշխատավարձը բոլոր ոլորտներում ավելի բարձր է եղել, քան կանանց աշխատավարձը։

2024 թվականի 2-րդ եռամսյակում բիզնես ոլորտում աշխատողների միջին ամսական աշխատավարձն աճել է 190.7 լարիով (10.0%) և կազմել 2,105.5 լարի։ Իսկ ոչ ձեռնարկատիրական և ֆինանսական հատվածում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 216․7 լարիով (13․5%) և կազմել 1826․9 լարի։

«Թբիլիսին և Մցխեթա-Մթիանեթին միջին աշխատավարձով առաջատար են տարածաշրջաններում»,- նշում է Վրաստանի վիճակագրությունը:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92