Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Բջջային հեռախոսների ճառագայթումը չի մեծացնում ուղեղի քաղցկեղի առաջացման ռիսկը
17/09/2024 10:24
Կիսվել

Բջջային հեռախոսների ճառագայթումը չի մեծացնում ուղեղի քաղցկեղի առաջացման ռիսկը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվերով գլոբալ տվյալների վերջին վերանայման համաձայն, բջջային հեռախոսների օգտագործման և ուղեղի քաղցկեղի բարձր ռիսկի միջև կապ չկա:

Չնայած անլար կապի տեխնոլոգիաների օգտագործման զգալի աճին, ուղեղի քաղցկեղով հիվանդացության համաչափ աճ չի գրանցվել, ասվում է ԱՀԿ փաստաթղթում։ Սա վերաբերում է ինչպես երկար ժամանակ հեռախոսով խոսողներին, այնպես էլ նրանց, ովքեր տասը տարուց ավելի բջջային սարքեր են օգտագործում։ Վերլուծությունը ներառում էր 63 ուսումնասիրություն, որն իրականացվել է 1994-ից 2022 թվականներին: Տվյալները գնահատել են 11 հետազոտողներ 10 երկրներից։

IDram

Աշխատանքը գնահատել է բջջային հեռախոսներում, հեռուստացույցներում, մանկական մոնիտորներում և ռադարներում օգտագործվող ռադիոհաճախականությունների ազդեցությունը մարդու մարմնի վրա: Ոչ մի դեպքում ավելացված ռիսկեր չեն հայտնաբերվել: Դիտարկվել են ուղեղի քաղցկեղը մեծահասակների և երեխաների մոտ, հիպոֆիզի քաղցկեղը, թքագեղձի քաղցկեղը, լեյկոզը, ինչպես նաև մասնագիտական ​​գործունեության ընթացքում բջջային հեռախոսների, բազային կայանների, հաղորդիչների և ռադիոհաճախականությունների ազդեցության հետ կապված ռիսկերը:

ԱՀԿ-ն և այլ միջազգային առողջապահական գործակալություններ նույնպես նախկինում ասել են, որ բջջային հեռախոսների կողմից արտանետվող ճառագայթման բացասական հետևանքների ապացույցներ չկան, սակայն կոչ են արել ավելի շատ հետազոտություններ անցկացնել: Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը ներկայումս հեռախոսի ճառագայթումը դասակարգում է որպես «հնարավոր քաղցկեղածին», ինչը նշանակվում է, որ կապը հնարավոր չէ բացառել:

ԱՀԿ-ն իր արդյունքները պաշտոնապես կհրապարակի 2025 թվականի առաջին եռամսյակում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12