
Դեն Յորգենսենը կդառնա էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար
Դանիայի զարգացման համագործակցային հարցերով և կլիմայի գլոբալ քաղաքականության նախարար Դեն Յորգենսենը նոյեմբերի 1-ից կդառնա էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար: Այս մասին հայտարարել է ԵՀ-ի նշանակված նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:
«Դան Յորգենսենը կդառնա էներգետիկայի և բնակարանային հարցերով եվրահանձնակատարը: Նա կաշխատի նվազեցնել էներգիայի գները և ներդրումներ կատարել կանաչ էներգիայի ոլորտում: Նա կլինի առաջին հանձնակատարը, որը պատասխանատու կլինի բնակարանային, կոմունալ ծառայությունների և էներգետիկ ոլորտի ասպեկտների համար»,- ասել է ԵՀ նախագահը: