Բիզնես

USD BUY - 388.00+1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 71.24+0.28 WTI - 67.15+0.30
COMEX:  GOLD - 2594.40+1.05 SILVER - 30.71+1.22
COMEX:  PLATINUM - 956.30+1.09
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.73+0.25 EUR/GBP - 1.054-0.01
FOREX:  EUR/USD - 1.054-0.01 GBP/USD - 1.2622+0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
Yandex Plus-ը և «Kinodaran»-ը՝ Viva-ի «START+» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում
19/09/2024 18:07
Կիսվել

Yandex Plus-ը և «Kinodaran»-ը՝ Viva-ի «START+» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում

Viva-ն շարունակում է անակնկալներ մատուցել իր հաճախորդներին՝ մշտապես կատարելագործելով ու ընդլայնելով  իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը: Ձգտելով իր հաճախորդներին տալ ավելին, քան կապն է, ընկերությունը կրկին ներկայանում է նորամուծությունով՝ այս անգամ «START+» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների համար։ (Տեսանյութ)

Այսուհետ «START+»-ի բաժանորդները ևս հնարավորություն ունեն օգտվելու Yandex Plus-ի բոլոր առավելություններից՝ առանց ծառայության վճարի և սակագնային պլանով տրամադրվող հիմնական ինտերնետ փաթեթի ՄԲ-երը սպառելու:  Փաթեթը հնարավորություն է տալիս լսելու սիրած երգերն առանց գովազդի և վայելելու բացառիկ թողարկումներ Yandex Music-ում, ոգեշնչվել նոր ֆիլմերից և հեռուստասերիալներից Kinopoisk-ի միջոցով, Bookmate-ի շնորհիվ ընդլայնել մտահորիզոնը՝ լսելով կամ կարդալով ցանկացած ժանրի գիրք, իսկ Yandex Go-ից օգտվելիս («Կոմֆորտ» և ավելի բարձր դասերում) երթևեկել մինչև 10% ավելի մատչելի տարբերակով։

«Այս սակագնային պլանը Viva-ի հաճախորդներին կապից բացի տալիս է բազմաթիվ առավելություններ՝ առանց լրացուցիչ վճարների։ «START+»-ը ժամանցի և հարմարավետության նոր հորիզոններ է բացում բոլորիս համար, լինի կինո, երաժշտություն թե ընթերցանություն, ինչու ոչ՝ այն նաև օգնում է խնայել միջոցներ»,  – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Բացի դրանից՝ «START+»-ի բաժանորդները շարունակում են օգտվել բացառիկ բովանդակությամբ «Kinodaran»-ից՝ կրկին առանց ծառայությունների վճարի և հիմնական մեգաբայթերը սպառելու։ Այս հարթակի շնորհիվ Viva-ի բաժանորդները կարող են վայելել որակյալ բովանդակություն, այդ թվում՝ բոլորովին նոր ֆիլմեր և օրիգինալ սերիալներ:

«Kinodaran»-ի մշտապես թարմացվող բովանդակության և սեփական արտադրության ֆիլմերի ու սերիալների շնորհիվ օգտատերերը կարող են բացահայտել օրիգինալ բովանդակություն և ընկղմվել որակյալ ժամանցի աշխարհ: Ֆիլմերի, սերիալների և մուլտֆիլմերի հարուստ կատալոգ և դիտման եզակի փորձառությամբ անմոռանալի տպավորություններ ստանալու հնարավորություն, որը, սակագնային պլանով տրամադրվող փաթեթների շրջանակում, տրված է միայն Viva-ի բաժանորդներին։

Սակագնային պլանին անցում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել My Viva  հավելված կամ հավաքել *208*2500# հրահանգը։ Ակտիվացման գինը՝ 2500 դրամ 30 օրվա համար։

Ինչ վերաբերում է բջջային կապին, ապա «START+»-ը ներառում է  20 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե (ցանցի ներսում, ՀՀ այլ ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան, ինչպես նաև Հնդկաստան) խոսելաժամանակ, թոփ հավելվածներից անսահմանափակ օգտվելու («Facebook», «Messenger», «Instagram», «WhatsApp», «Telegram», «Zoom», «Viber», «Zangi», «Snapchat», «Spotify», «X», «TikTok», «ClubHouse», «IMUSIC», «Skype», «Apple Music»), ինչպես նաև 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն։

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00