Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 429.00+1.00 EUR SELL - 432.50-1.50
OIL:  BRENT - 71.43-2.95 WTI - 67.51-3.25
COMEX:  GOLD - 2696.00+0.40 SILVER - 32.23+0.12
COMEX:  PLATINUM - 1016.00+1.78
LME:  ALUMINIUM - 2538.50-0.68 COPPER - 9813.00+0.17
LME:  NICKEL - 16796.00+0.51 TIN - 32102.00-1.80
LME:  LEAD - 2096.50+0.55 ZINC - 2997.50-0.40
FOREX:  USD/JPY - 145.46+0.43 EUR/GBP - 1.1165+0.24
FOREX:  EUR/USD - 1.1165+0.24 GBP/USD - 1.3385+0.39
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42175.11+0.62 NASDAQ - 18190.29+0.60
STOCKS US: S&P 500 - 5745.37+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38925.63+2.79 TOPIX - 2721.12+2.66
STOCKS CHINA:  HANG SENG - 19924.58+4.16 SSEC - 3000.95+3.61
STOCKS EUR:  FTSE100 - 8284.91+0.20 CAC40 - 7742.09+2.33
STOCKS EUR:  DAX - 19238.36+1.69
26/09/2024  CBA:  USD - 387.45-0.05 GBP - 518.41+0.44
26/09/2024  CBA:  EURO - 432.20-1.30
26/09/2024  CBA:  GOLD - 33153.16+313.41 SILVER - 396.69+12.04
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը կհամագործակցի WCIT2024/DigiTec-ի հետ
23/09/2024 15:51
Կիսվել

Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը կհամագործակցի WCIT2024/DigiTec-ի հետ

Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր (MoU) ստորագրեց Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ ՀԿ-ի հետ՝ համագործակցելու 2024թ. Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ WCIT2024/DigiTec-ի շրջանակներում միջազգային կրթական փորձի, նորարարությունների և առաջնորդության շուրջ փոխգործակցության  նպատակով։

Հուշագիրը ստորագրեցին ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։

«Շատ շնորհակալ ենք այս հնարավորության համար։ Մեզ համար մեծ պատիվ է լինել WCIT-ի նման միջազգային ճանաչում ունեցող միջոցառման գործընկերը։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը կնպաստի միջոցառման ճանաչելիության բարձրացմանը և միջազգային տեղեկատվական ու բիզնես միջավայրի ակտիվ ներգրավմանը»,-ասաց Հայաստանի Օքսֆորդի Շրջանավարտների Բիզնես Ակումբ ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն՝ ՀՀ-ում առաջատար տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու, կրթական ծրագրերի և վերապատրաստումների իրականացման, ինչպես նաև փոխադարձ փորձագիտական աջակցության տրամադրման ուղղություններով։

«Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, քանի որ այն ակտիվացնելու է այդ թվում՝ միջազգային փոխգործակցությունն այլ երկրներում գործող Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբների միջև։ Նմանատիպ համագործակցությունները նպաստում են նաև հայաստանյան տեղեկատվական ոլորտի նկատմամբ միջազգային մեդիայի հետաքրքրույան մեծացմանն ու  պարբերական անդրադարձներին»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

WCIT2024/DigiTec-ը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական Բանականությունը Սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:

Չորս օրերի ընթացքում, WCIT2024/DigiTec-ը Հայաստանը  կդարձնի տեխնոլոգիական մտքի կենտրոն՝ դառնալով հարթակ ոլորտի առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:

Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը կհամագործակցի WCIT2024/DigiTec-ի հետ

WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի`

  • ներկայացնելու հայաստանյան, և ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակներում, որը հանդիսանալու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec համար,
  • ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարարությունների ու ԱԲ-ի վերջին և ապագա զարգացումների շուրջ,
  • Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում և դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար,
  • խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում և տնտեսություններում:

Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին:

Հայաստանի Օքսֆորդի Շրջանավարտների Բիզնես Ակումբ ՀԿ-ի մասին․ Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի մասնակիցները միավորվել են՝ ձեռք բերած գիտելիքները Հայաստանում ներդնելու, նախագծեր իրականացնելու և այլոց  համար համալսարանական կրթության հնարավորություններն առավել հասանելի դարձնելու նպատակով։ Բիզնես ակումբի գործունեության հիմնական ուղղություններն են՝ կրթություն, սոցիալական ազդեցություն՝ սոցիալական ազդեցություն ունեցող ներդրումներ, շրջակա միջավայրի պահպանություն, սոցիալական պատասխանատվություն, համագործակցություն ու կապերի հաստատում և առաջնորդություն։

WCIT/DigTec-ի մասին. Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:

ԱՏՁՄ-ի մասին․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտի ավելի քան 160 տեղական և միջազգային ընկերություններ։ ԱՏՁՄ-ն նվիրված է արդյունաբերության աճին թիրախային նախագծերի միջոցով՝ հիմնադրել համապարփակ տեխնոլոգիական կրթություն Հայաստանում («Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ), դյուրացնել մուտքը համաշխարհային շուկա և փորձի փոխանակում կազմակերպված պատվիրակությունների միջոցով։ Բացի այդ, ԱՏՁՄ-ն զգալի ազդեցություն ունի նաև իրավական դաշտի վրա՝ քաղաքականության մշակման և կառավարության հետ համագործակցության միջոցով՝ խթանելով մրցակցային, բայց համագործակցային բիզնես միջավայրը։ ԱՏՁՄ-ն հայտնի է խոշոր միջոցառումների կազմակերպմամբ, որոնք ընդգծում են հայկական տեխնոլոգիական առաջընթացը։ Հատկանշական է WCIT 2019-ի հյուրընկալումը, գալիք WCIT 2024-ը և ամենամյա DigiTec Expo-ն, որն անցկացվում է արդեն մոտ 20 տարի՝ ցուցադրելով նորարարություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Այս ջանքերի շնորհիվ ԱՏՁՄ-ն շարունակում է բարձրացնել Հայաստանի ներկայությունը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։

ԴիջիԹեք-ի մասին․ «ԴիջիԹեք Էքսպոն» տարածաշրջանի ամենալայնածավալ տեխնոլոգիական ամենամյա ամենալայնածավալ միջոցառում է, որտեղ ավելի քան 100 թիմեր ներկայացնում են իրենց արտադրանքը, ծառայություններն ու ընկերությունները՝ հազարավոր B2B, կառավարական և B2C այցելուներին։

26/09/2024
դրամ
Դոլար (USD)
387.45
-0.05
Եվրո (EUR)
432.20
-1.30
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
142.06
-0.27
33153.16
+313.41
Արծաթ
396.69
+12.04