Վրաստանի արտաքին պարտքը կազմում է 8․98 միլիարդ դոլար
2024 թվականի օգոստոսի տվյալներով՝ Վրաստանի պարտքային պարտավորությունները նախորդ տարվա համեմատ աճել են 420 միլիոն դոլարով և կազմում են գրեթե 9 մլրդ դոլար կամ 24․19 մլրդ լարի։
Վրաստանի արտաքին պարտքի մեջ մեծ տեղ ՝ զբաղեցնում Ասիական զարգացման բանկի վարկը, որը երկիրը վերցրել է խոշոր ենթակառուցվածքային նախագծերի զարգացման համար։ Հաջորդ խոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է, որից վերցված միջոցները նույնպես հիմնականում օգտագործվում են ենթակառուցվածքային ծրագրերի համար։ Եվրոպական ներդրումային բանկը երրորդ տեղում է:
Ստորև ներկայացնում ենք Վրաստանի արտաքին պարտքի ծավալներներն ու վարկատուներին.
1. Ասիական զարգացման բանկ՝ 2․36 մլրդ դոլար
2. Համաշխարհային բանկ՝ 2․17 մլրդ դոլար
3. Եվրոպական ներդրումային բանկ՝ 1․14 մլրդ դոլար
4. Ֆրանսիա՝ 813 մլն դոլար
5. Գերմանիա՝ 610 մլն դոլար
6. Եվրապարտատոմսեր՝ 500 մլն դոլար
7. Արտարժութային ֆոնդեր՝ 383 մլն դոլար
8. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ 224 մլն դոլար
9. Ասիական ենթակառուցվածքների ներդրումային բանկ՝ 218 մլն դոլար
10. Արժույթի միջազգային հիմնադրամ՝ 198 մլն դոլար
11. Եվրամիություն՝ 147 մլն դոլար
12. Ճապոնիա՝ 131 մլն դոլար
13. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ՝ 37 մլն դոլար
14. Ավստրիա՝ 12 մլն դոլար
15. Քուվեյթ՝ 11 մլն դոլար
16. Ռուսաստանի Դաշնություն՝ 7․9 մլն դոլար
17. ԱՄՆ՝ 7․8 մլն դոլար
Ինչպես նաև Թուրքիան (2․2 մլն դոլար), Հյուսիսային էկոլոգիական ֆինանսական կորպորացիան (1․9 մլն դոլար), Ղազախստանը (1․3 մլն դոլար), Ադրբեջանը (1․2 մլն դոլար), Հայաստանը (1 մլն դոլար) և Իրանը (0․8 մլն դոլար):