
ՊԵԿ. Վրաստան-Հայաստան սահմանին բեռնատարների կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Համապատասխան կայքէջում հնարավոր է առցանց եղանակով հետևել Վրաստանից-Հայաստան բեռնատարների հոսքին:
Տվյալները վկայում են, որ Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին: Սա բնականոն աշխատանքային իրավիճակ է և մաքսային ծառայության հասցեին բացասական գնահատականներ տալու հիմքեր չի ստեղծում: