Բիզնես

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Աշխարհի ամենահարուստ կինը միացել է «100 միլիարդ դոլար» ակումբին
29/09/2024 10:19
Կիսվել

Աշխարհի ամենահարուստ կինը միացել է «100 միլիարդ դոլար» ակումբին

Ռոբը, Ջիմը և Էլիսը Walmart ընկերության հիմնադիր Սեմ Ուոլթոնի երեք երեխաներն են։ Wallmart-ը ավելի քան մեկ տասնամյակ Fortune 500-ում զբաղեցնում է առաջին տեղը: 1945 թվականին հիմնադրված Walmart-ը աշխարհի խոշորագույն մանրածախ առևտրի ցանցն է և կիսով չափ պատկանում է երկու ընտանեկան հոլդինգային ընկերություններին:

74-ամյա Էլիսը երկու կազմակերպություններից մեկի՝ Walton Enterprises-ի համատնօրենն է, նրա կարողություն գնահատվում է 101 միլիարդ դոլար: Սանտի-միլիարդատեր Էլիսը դարձել է մոլորակի ամենահարուստ կինը, զբաղեցնելով 18-րդ տեղը Bloomberg-ի միլիարդատերերի ցուցակում:

Այնուամենայնիվ, նա առաջին կինը չէ, ով հասել է սանտի-միլիարդատերի կոչմանը։

Անցյալ ամառ L’Oreal-ի ժառանգորդ Ֆրանսուա Բետանկուր-Մեյերսի կարողությունը գնահատվել է 101 միլիարդ դոլար, սակայն նրա դրանից հետո այն նվազել է մինչև 88․2 միլիարդ դոլար: Ալիսի կարողությունը, ընդհակառակը, միայն այս տարի ավելացել է 30․8 մլրդ դոլարով։

Ալիսը միակ միլիարդատերեր Ուոլթոնը չէ: Նրա եղբայրներ 76-ամյա Ջիմը և 79-ամյա Ռոբը զբաղեցնում են համապատասխանաբար 16-րդ և 17-րդ հորիզոնականները: Ջիմը եռյակից առաջինն էր, ով միացավ 100 միլիարդ դոլար արժողությամբ ակումբին, երբ սեպտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում նրա կարողությունը հասավ 101 միլիարդ դոլարի: Ռոբը նույնպես միացավ սանտի-միլիարդատերերի խմբին և այժմ կարողությունը կազմում է 102 միլիարդ դոլար։

Այժմ քույրն ու եղբայրները միացել են 18 հոգուց բաղկացած բացառիկ ակումբին, ում կարողությունը գնահատվում է ավելի քան 100 միլիարդ դոլար: Խումբը գլխավորում են Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

Walmart-ի աճը

Օգոստոսի երկրորդ եռամսյակում ընկերության եկամուտը կազմել է 169․3 միլիարդ դոլար, ինչը 4․8%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Լավատեսական կանխատեսումը հանգեցրեց բաժնետերերի գնի աճին, հետևաբար Ուոլթոնների ընտանիքի հարստության աճին։ Walmart-ի բաժնետոմսերը վաճառվում են 81 դոլարով, մեկ տարվա ընթացքում աճելով 53%-ով:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58