Բիզնես

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Հրեշտակ ներդրողներ կժամանեն Հայաստան BANA Angels-ի և WCIT 2024/DigiTec-ի համագործակցության շնորհիվ
30/09/2024 13:29
Կիսվել

Հրեշտակ ներդրողներ կժամանեն Հայաստան BANA Angels-ի և WCIT 2024/DigiTec-ի համագործակցության շնորհիվ

Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) և BANA Angels-ը փոխըմբռնման հուշագիր (MoU)  ստորագրեցին, համաձայն որի 2024 թվականի Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային Կոնգրեսի՝ WCIT2024/DigiTec-ի օրերին, Հայաստանում կանցկացվի Investor Tour (Ներդրողների այց)։ Այս միջոցառման շրջանակում Հայաստան կժամանեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր ոչ միայն կմասնակցեն կոնֆերանսին, այլև կծանոթանան հայաստանյան ստարտափ էկոհամակարգին, ընկերություններին։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը ստորագրեցին հուշագիրը՝ հայտարարելով այս մասշտաբային իրադարձության մասին, որը հայկական ստարտափներին ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ բացահայտելու ֆինանսական նոր հնարավորություններ և շուկաներ։ Միջազգային ներդրողների ներկայությունը կարող է էականորեն բարձրացնել հայկական ստարտափների ճանաչումը համաշխարհային մակարդակում՝ խթանելով նորարարությունը և նոր գործընկերությունների ստեղծումը։ Սա ոչ միայն կօգնի ստարտափներին ընդլայնել իրենց գործուներության աշխարհագրությունը, այլև կապահովի նրանց մրցունակությունը միջազգային շուկայում՝ ստեղծելով կայուն տնտեսական զարգացում ՏՏ ոլորտում։

«Մեր համագործակցության թիրախում միջազգային ներդրողներն են, ովքեր կժամանեն Հայաստան WCIT2024/DigiTec-ի օրերին՝ տեղական ստարտափների հետ հանդիպելու և համագործակցության ուղիներ քննարկելու նպատակով։ Այն ոչ միայն կարևոր է Հայաստանի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու, այլև միջազգային ներդրողների և տեղական ստարտափների միջև կայուն մասնագիտական կապեր ձևավորելու համար։ Այս պահին մենք արդեն ունենք մեծ թվով հայտեր ներդրողներից, որոնցից շատերը Հայաստան են այցելեու առաջին անգամ։ Սա նաև հնարավորություն է ցուցադրելու Հայաստանի հարուստ ժառանգությունը և ժամանակակից մշակույթը։ Ներդրողների այցի շրջանակում նախատեսել ենք նաև էքսկուրսիաներ պատմական տեսարժան վայրեր, տեղական ուտեստների համտեսներ և մասնակցություն ավանդական տոնակատարությունների»,- ասաց BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը։

Առաջին անգամ Հայաստանում անցկացվող Ներդրողների այցը նպատակ ունի միջազգային ներդրողներին ծանոթացնելու հայկական առաջատար ստարտափների հետ, նպաստելու փոխգործակցությունների և կապերի ձևավորմանը։ Այս իրադարձության շնորհիվ նախատեսվում է ներդրումների հոսք ապահովել դեպի Հայաստան և հայաստանյան ստարտափ ընկերություններ։ Միջազգային ներդրողները կայցելեն Հայաստանի ամենահաջողակ տեխնոլոգիական ընկերություններ, ձեռներեցների հետ կքննարկեն համագործակցության հնարավորություններն ու կուսումնասիրեն տարածաշրջանի աճը խթանող նորարարական նախագծերը։

«Շատ ուրախ ենք այս համագործակցության համար, քանի որ այն ոչ միայն կնպաստի հայկական ՏՏ ոլորտի զարգացմանը, այլև դրա միջազգայնացման և հանրայնացման գործում անգնահատելի դերակատարում կունենա։ Հայկական տեխնոլոգիական ոլորտը ԱՏՁՄ-ի առաջնահերթություններից է, այս համագործակցությամբ հնարավորինս շատ «Հրեշտակ ներդրողներ» կժամանեն Հայաստան, ինչը կնպաստի տեղական ստարտափների զարգացմանը՝ տրամադրելով նոր ֆինանսական ռեսուրսներ, փորձագիտական խորհրդատվություն և միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորություններ»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:

WCIT2024/DigiTec-ը, անցկացման չորս օրերին,  Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:

WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի`

  • ներկայացնելու հայաստանյան, և ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակներում, որը հանդիսանալու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec համար,
  • ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարարությունների ու ԱԲ-ի վերջին և ապագա զարգացումների շուրջ,
  • Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում և դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար,
  • խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում և տնտեսություններում:

Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88