Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 394.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
Visa-ն ընդլայնում է AI-ի միջոցով խարդախության հայտնաբերման հնարավորությունները՝ Featurespace-ի ձեռքբերման շնորհիվ
30/09/2024 19:41
Կիսվել

Visa-ն ընդլայնում է AI-ի միջոցով խարդախության հայտնաբերման հնարավորությունները՝ Featurespace-ի ձեռքբերման շնորհիվ

Visa ընկերությունը վերջնական համաձայնագիր է կնքել արհեստական բանականության միջոցով վճարումների պաշտպանության տեխնոլոգիայի մշակող Featurespace-ի ձեռքբերման վերաբերյալ։

Featurespace-ը, որը հիմադրված է Քեմբրիջի համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետում, զգալի առաջընթաց է գրանցել ալգորիթմական լուծումների ուղղությամբ, որոնք մանրակրկիտ վերլուծում են գործարքի տվյալները՝ խարդախության նուրբ դեպքերը բացահայտելու համար:

Ձեռքբերումը նպատակ ունի ընդլայնել Visa-ի խարդախության հայտնաբերման և ռիսկերի գնահատման լուծումների պորտֆելը, որոնք անհրաժեշտ են ամբողջ աշխարհի հաճախորդներին՝ ինչպես ընդլայնելու, այնպես էլ պաշտպանելու իրենց բիզնեսը: Չնայած գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում, դրա ռազմավարական արժեքն ակնհայտ է, քանի որ այն խոստանում է ամրապնդել Visa-ի հնարավորությունները վճարումների ոլորտում խարդախությունների դեմ պայքարում:

Inecomobile

Վիզա ընկերությունը առաջատար դիրք է զբաղեցնում ֆինանսական աշխարհում՝ առաջարկելով լայն թվային վճարային լուծումներ, որոնք հեշտացնում են գործարքների իրականացումն ամբողջ աշխարհում: Անվտանգության նկատմամբ նրանց նվիրվածությունը հաստատվում է տեխնոլոգիայի զգալի ներդրումներով, որոնք ուղղված են խարդախությունը նվազագույնի հասցնելուն և ցանցի անվտանգության ամրապնդմանը: Այս ձեռքբերումը պետք է ավարտվի 2025 ֆինանսական տարում։ Ակնկալվում է, որ այն էական օգուտ կբերի ոչ միայն ֆինանսական հաստատություններին, այլև սպառողներին, ինչպես նաև ամբողջ վճարային արդյունաբերությանը՝ իրական ժամանակում խարդախության դեմ պայքարի հնարավորությունների ընդլայնման միջոցով:

Visa-ի գլոբալ հասանելիությունը և Featurespace-ի արհեստական բանականության փորձը համատեղելը, ամենայն հավանականությամբ, նոր չափանիշներ կսահմանի վճարային էկոհամակարգում, հատկապես իրական ժամանակում խարդախության կանխարգելման ոլորտում:

Featurespace-ի հիմնադիր Դեյվ Էքսելը կիսվել է իր ոգևորությամբ. «Վերջին 12 տարիների ընթացքում մենք ծառայել ենք ֆինանսական ծառայությունների ոլորտին՝ կառուցելով մի ընկերություն, որը հզորացել է, և մենք ուրախ ենք լինել Visa-ի մի մասը»:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02