Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Կասպերսկի. Հայաստանում կորպորատիվ օգտատերերի վրա բեքդորների, էքսպլոյտների և ստիլերների օգտագործմամբ գրոհները նշանակալի ուժգնացել են
01/10/2024 11:22
Կիսվել

Կասպերսկի. Հայաստանում կորպորատիվ օգտատերերի վրա բեքդորների, էքսպլոյտների և ստիլերների օգտագործմամբ գրոհները նշանակալի ուժգնացել են

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի առաջին 8 ամիսներին  հետ են մղել Հայաստանում գտնվող կորպորատիվ օգտատերերի համակարգիչների վրա բեքդորների օգտագործմամբ 10 180 գրոհ։  Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հետ է մղվել 7 089 գրոհ։ Այդ գրոհների քանակն աճել է 44%-ով։ Բեքդորը ծրագիր է, որը չարագործները տեղադրում են կոտրանքի ենթարկված համակարգչում, որպեսզի կրկին հասանելիություն ստանան այդ համակարգչին:

Ընկերության տվյալներով՝ Հայաստանում 2024-ի հունվար-օգոստոսին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմակերպությունները 38%-ով ավելի շատ են ենթարկվել էքսպլոյտների կիրառմամբ գրոհների՝ 23 469 գրոհ 17 035-ի դիմաց։ Էքսպլոյտը նկարագրում է հավելվածում կամ գործառնական համակարգում սխալը կամ խոցելիությունն օգտագործելու համար նախատեսված ծրագիրը, կոդի կամ տվյալների մի հատվածը: Էքսպլոյտն օգտագործելով՝ չարագործն ստանում է հավելվածին կամ գործառնական համակարգին չարտոնված հասանելիություն  և դրանց շահագործման հնարավորություն։ էքսպլոյտները հաճախ կոչվում են այն խոցելիության անվանմամբ, որը դրանք օգտագործում են համակարգ ներթափանցելու համար:

IDram

Երկրում կորպորատիվ օգտատերերի համակարգիչների վրա ստիլերների գրոհների քանակը նույնպես մնում է բարձր մակարդակի վրա։ 2024-ի առաջին 8 ամիսներին դրանք եղել են 8 720-ը, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (6 194) համեմատ կազմել է 40%։ Ստիլերները գողանում են համակարգչի տվյալները, ներառյալ՝ գաղտնաբառերը:

«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության և թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից և թիրախային գրոհներից, և նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետևողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների և ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների, պետական մարմինների և շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև կիբեռիմունային լուծումներ՝ բարդ և անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար: Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը: Ավելի մանրամասն՝ www.kaspersky.ru–ում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25