Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԵԿ. Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է 532.5 մլն գործարք
02/10/2024 14:54
Կիսվել

ՊԵԿ. Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է 532.5 մլն գործարք

ՊԵկ-ը տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների  ընթացքում իրականացվել է 532.5 մլն գործարք` 9 տրլն 782.7 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  57.4 մլն գործարքով կամ 12.1%-ով, իսկ արժեքային` 1 տրլն 284.5 մլրդ ՀՀ դրամով կամ 15.1%-ով: Այդ թվում` միայն ՀԴՄ գործարքների տվյալներով 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների  ընթացքում իրականացվել է 497.2 մլն գործարք` 2 տրլն 080.9 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 48.0 մլն գործարքով կամ 10.7%-ով, իսկ արժեքային` 153.9 մլրդ ՀՀ դրամով կամ 8.0%-ով:

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների  ընթացքում իրականացվել է 107.9 մլն անկանխիկ գործարք` 642.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը ևս գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 49.9 մլն անկանխիկ գործարքով կամ 86.3%-ով, իսկ արժեքային` 197.4 մլրդ ՀՀ դրամով կամ 44.4%-ով:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ վերը նշված ցուցանիշներում, համադրելիության սկզբունքը պահպանելու համար, չի ներառվել տաքսի ծառայությունների գործարքների վերաբերյալ տվյալը, որը սեպտեմբեր ամսին կազմել է 6.9 մլն գործարք, 8.7 մլրդ ՀՀ դրամ արժեքով, որից անկանխիկ` 2.4 մլն գործարք` 3.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52