ՖՈՒՏԲՈԼԻ ԵՎՐՈՊԱՅԻ UEFA 2020Թ.-Ի ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այսօր՝ մարտի 29-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ Հայաստանը 2020թ.-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբերից մեկի խաղերը «Հրազդան» մարզադաշտում անցկացնելու հայտ է ներկայացնելու:
Այդ նպատակով մարզադաշտը վերակառուցվելու է: Մասնավորապես, փոխվելու է ծածկը, մուտքերը, նստարանները և այլն: Արդյունքում, «Հրազդան» մարզադաշտը չի զիջելու եվրոպական լավագույն մարզադաշտերին:
Հիշեցնենք, որ UEFA-ն մեծ փոփոխություններ է իրականացնելու Եվրոպայի առաջնության անցկացման կարգի մեջ: Նախ և առաջ մասնակից թիմերի թիվը կհասցվի 32-ի: Սկսած 2020թ.-ից Եվրոպայի առաջնությունները կանցկացվեն Եվրոպայի տարբեր քաղաքներում և ոչ կոնկրետ որևէ երկրում կամ երկրներում: