Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ՏՀԶԿ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է G7 ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
29/03/2013 16:28
Կիսվել

ՏՀԶԿ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է G7 ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) հրապարկել է Մեծ յոթնյակի (G7) անդամ երկրների տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները: ՏՀԶԿ փորձագետները գտնում են, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով G7 անդամ երկրներում տնտեսական աճը կկազմի 2,4%, իսկ երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ 1,8%:

Սպասվում է, որ Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան առաջին եռամսյակում կգրանցեն մոտ 0,4% տնտեսական աճ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 1% աճ:

Միևնույն ժամանակ, առաջին եռամսյակում ԱՄՆ տնտեսությունը կաճի 3,5%-ով, իսկ երկրորդ եռամսյակում՝ 2%-ով:

Ըստ կանխատեսումների՝ Ճապոնիայի ՀՆԱ-ի աճը առաջին և երկրորդ եռամսյակների արդյունքներով կկազմի, համապատասխանաբար, 3,2% և 2,2%:

ՏՀԶԿ-ն աշխարհի խոշորագույն տնտեսական կազմակերպություններից է, որին անդամակցում է 34 երկիր՝ ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա,Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իսրայել, Իսլանդիա, Իռլանդիան, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Թուրքիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Չիլի, Շվեյցարիա, Շվեդիա, Էստոնիա, Հվ.Կորեա, Ճապոնիա:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85