
TELE2-Ի ՌՈՒՍԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԸ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է 3.6-4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Հեռահաղորդակցության ոլորտում առաջատար ռուսական ՄՏՍ և «Վիմպելկոմ» ընկերությունները շվեդական Tele2 ընկերությանը ներկայացրել են առաջարկ՝ վերջինիս ռուսական բիզնեսը գնելու մասին:
Ավելի վաղ Tele2-ի ռուսական ստորաբաժանման ձեռքբերման առաջարկ էին արել նաև ВТБ-ն և А1 ընկերությունը, որը «Ալֆա գրուպ»-ի ներդրումային ստորաբաժանումն է:
Նշենք, որ Tele2-ի ռուսական բիզնեսը գնահատվել է 3,6-4 մլրդ ԱՄՆ դոլար:
2012 թվականի արդյունքներով Tele2 օպերատորի բաժանորդների թիվը հասել է 22,7 մլն-ի: Ընկերությանը բաժին է ընկնում ռուսական հեռահաղորդակցության ոլորտի 10%-ը: