Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
«Կասպերսկի». Android սարքերի վրա գրոհների քանակը երկրորդ եռամսյակն անընդմեջ նվազում է
08/10/2024 11:20
Կիսվել

«Կասպերսկի». Android սարքերի վրա գրոհների քանակը երկրորդ եռամսյակն անընդմեջ նվազում է

«Կասպերսկի» ընկերությունը 2024-ի երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել է Android-ի համար վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրերի օգտագործմամբ 7 697 975 գրոհ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կանխվել է 5 704 599 նման գրոհ։

«Կասպերսկի» ընկերության փորձագետները տեղեկացնում են, որ, չնայած ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին այդ գրոհների թվի աճին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց քանակը ընթացիկ տարվա առաջին եռամսյակի (10 100 510) համեմատ  նվազել է: Այդ մոբայլ վնասաբեր ծրագրերի ակտիվության գագաթնակետը գրանցվել է 2023-ի չորրորդ եռամսյակում, երբ հետ է մղվել 10 705 625 գրոհ։ Նվազումը պայմանավորված է գովազդային հավելվածների, առաջին հերթին՝ AdWare.AndroidOS.HiddenAd ընտանիքի՝ գովազդներ բացող բազմազան թաքնված ԾԱ-ի ակտիվության կտրուկ անկմամբ։

IDram

Ընկերության տվյալներով՝ ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին մոբայլ սարքերի համար ամենատարածված սպառնալիքը դարձել են RiskTool դասի ծրագրերը (պոտենցիալ անցանկալի ԾԱ)՝ հայտնաբերված սպառնալիքների ընդհանուր թվի 41%-ը: Հայտնաբերվել է ավելի քան 367 418 տեղադրման վնասաբեր փաթեթ, որոնցից 13 013 փաթեթը եղել են մոբայլ բանկային տրոյացիներ, իսկ 1 392 փաթեթը՝ մոբայլ շորթող տրոյացիներ: Իսկ 2023-ի նույն ամիսներին RiskTool-ի մասնաբաժինը կազմել է հայտնաբերված բոլոր սպառնալիքների 30,8%-ը, հայտնաբերվել է 370 327 տեղադրման վնասաբեր փաթեթ, որոնցից 59 167-ը եղել են մոբայլ բանկային տրոյացիներ, 1 318 փաթեթը՝ մոբայլ շորթող տրոյացիներ:

Ընդ որում՝ բանկային տրոյացիների նոր ունիկալ տեղադրման փաթեթների քանակը շարունակում է գրեթե նույն մակարդակի վրա լինել արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ և ապրիլ-հունիսին կազմել է 13 013:

Շորթիչների տեղադրման փաթեթների թիվը նվազել է 2024-ի առաջին եռամսյակի համեմատ (1 990), իսկ երկրորդում եղել է մոտավորապես նույն մակարդակի վրա (1 392), ինչ մեկ տարի առաջ (1 318): Դրանք ամենաշատն են եղել նույնպես 2023-ի չորրորդ եռամսյակում՝ 6 125 փաթեթ։

«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության և թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից և թիրախային գրոհներից, և նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետևողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների և ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների, պետական մարմինների և շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև կիբեռիմունային լուծումներ՝ բարդ և անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար: Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը: Ավելի մանրամասն՝ www.kaspersky.ru–ում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12