Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԵԿ-ը բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր
08/10/2024 12:11
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց պետական գրանցման, հարկային մարմնում հաշվառման և համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն  օպերատիվ եղանակներով տեղեկություն էր ստացվել, որ  ինստագրամյան «pharm_Online_24» էջի միջոցով գովազդվում և իրացվում են դեղանման ապրանքատեսակներ: Ձեռնարկված միջոցառումների շրջանակում, վարչության ոլորտային թիվ 7 բաժնի օպերատիվ աշխատակիցները, տվյալ ինստագրամյան էջում նամակագրության, այնուհետև  հեռախոսազանգի միջոցով կապ են հաստատել էջի օգտատիրոջ հետ՝ «OZEMPIC 0.5 mg» անվանումով դեղամիջոց գնելու նպատակով:  Հեռախոսազանգի միջոցով պատվիրվել է 6 հատ «OZEMPIC 0.5 mg» դեղամիջոց: Վաճառողի  տրամադրած բանկային քարտի հաշվեհամարին սկզբում կատարվել է 100.000 դրամ  կանխավճար` 2 տուփի համար:  Այս դեղամիջոցի տուփի մեջ առկա է 3 սրվակ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 100.000 դրամ է: «OZEMPIC 0.5 mg» -ի առուվաճառքի  համար վերջնական վճարվել է  ևս 500.000 դրամ կանխիկ գումար: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է  600.000 դրամ:

Իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեղամիջոցն իրացնողը քաղաքացի Հ.Ջ-ն  է, ով չունի պետական գրանցում և  հաշվառված չէ հարկային մարմնում:

Քաղաքացու մոտ հայտնաբերվել են նաև այլ դեղամիջոցներ, (10 տուփ «Brilinta», «Seretide Diskus» 250 mcg+50mcg, «Jardiance» 10 mg ), որոնց առնչությամբ նա հայտնել է, թե նշված դեղամիջոցները վաճառքի ենթակա չեն և բերված են անձնական օգտագործման նպատակով։ Նշված դեղամիջոցները քաղաքացին ինքնակամ տրամադրել է հետագա հետազոտման համար։

Դեղամիջոցների իրացման մեկ այլ դեպքով էլ պարզվել է, որ քաղաքացի ՎԳ-ն, 2024 թվականի ապրիլ ամսից սկսած, առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, իր անձնական ավտոմեքենայով իրականացնում է դեղամիջոցների վաճառք։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, քաղաքացու անձնական ավտոմեքենայում հայտնաբերվել է 64 տուփ տարբեր տեսակի դեղամիջոց։ Հայտնաբերված  դեղամիջոցները քաղաքացին տրամադրել է հետագա հետազոտման համար։ Նշված գործունեության արդյունքում վերջինս ստացել է խոշոր չափերի ձեռնարկատիրական եկամուտ։

Գնված և տրամադրված դեղամիջոցների նմուշներն  ուղարկվել են ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին՝ մասնագիտական փորձաքննություն իրականացնելու նպատակով: «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 43-րդ կետի համաձայն՝ դեղամիջոցների  մանրածախ իրացում է համարվում դեղերի իրացումը կամ բաց թողնումը սպառողներին: Նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դեղերի մանրածախ իրացումը համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում կատարվում է միայն դեղատներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով կազմված արձանագրություններն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական վարույթներ իրականացնելու համար:

Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քաղաքացիներին հորդորում է  զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող, առողջության համար հնարավոր վտանգ ներկայացնող  դեղեր և դեղամիջոցներ ձեռք բերելուց:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52