Բիզնես

USD BUY - 390.00+1.00 USD SELL - 392.00+0.00
EUR BUY - 407.00+1.00 EUR SELL - 412.00+1.00
OIL:  BRENT - 73.25-2.28 WTI - 69.16-2.63
COMEX:  GOLD - 2630.50-2.17 SILVER - 30.42-1.49
COMEX:  PLATINUM - 945.00-1.62
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 153.76-0.21 EUR/GBP - 1.0486+0.10
FOREX:  EUR/USD - 1.0486+0.10 GBP/USD - 1.2555-0.28
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44736.57+0.99 NASDAQ - 19054.84+0.27
STOCKS US: S&P 500 - 5987.37+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 38442.00-0.87 TOPIX - 2689.55-0.96
STOCKS CHINA:  HANG SENG - 19159.20+0.04 SSEC - 3259.76-0.12
STOCKS EUR:  FTSE100 - 8291.68+0.36 CAC40 - 7257.47+0.03
STOCKS EUR:  DAX - 19405.20+0.43
26/11/2024  CBA:  USD - 390.88+0.74 GBP - 492.12+1.32
26/11/2024  CBA:  EURO - 411.09+1.95
26/11/2024  CBA:  GOLD - 33119.29-684.25 SILVER - 386.94-5.10
Ucom. Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը
08/10/2024 17:02
Կիսվել

Ucom. Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը

Հոկտեմբերի 7-ին մեկնարկեց միջազգային ամենահեղինակավոր CMC համաժողովը, որը հայաստանյան խորհրդատվական և գործարար համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկն է։

Համաժողովի շրջանակում Հայաստան են ժամանել համաշխարհային առաջատար խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ և հեղինակավոր խոսնակներ տարբեր երկրներից։ CMC համաժողովը դարձել է գիտելիքի փոխանակման, միջազգային համագործակցությունների և մասնագիտական աճի հարթակ․ վարպետության դասեր և պանելային քննարկումներ՝ առաջատար խորհրդատուների մասնակցությամբ։

Ucom ընկերությունը CMC համաժողովի տեխնոլոգիական գործընկերն է։ Համագործակցության շրջանակներում, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համաժողովում հանդես եկավ որպես խոսնակ՝ «Տեխնոլոգիական առաջընթացը և կայուն շրջակա միջավայրը» թեմայի շուրջ։

«Որպես հեռահաղորդակցության ընկերություն Ucom-ն ամեն օր առնչվում է նորարար տեխնոլոգիաների հետ։ Այսօր տեխնոլոգիական զարգացումը բոլորիս առօրյա կյանքի պարտադիր մաս է, ու հեռահաղորդակցությունն այն ոլորտն է, որը տեխնոլոգիաները բոլորին հասանելի է դարձնում։ Բայց մեզ համար կարևոր է նաև շրջակա միջավայրի կայունությունը, և մենք փորձում ենք մեր կորպորատիվ պատասխանատվության նախագծերով միավորել այս երկու առաջնայնությունները», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Համաժողովի հարուստ օրակարգը նախատեսված է տարբեր ոլորտների կառավարման խորհրդատուների, բիզնեսի ոլորտով հետաքրքրված ներկայացուցիչների, խորհրդատվական ընկերությունների և բիզնեսի այլ ներկայացուցիչների համար։

«Շատ կարևոր եմ համարում այն փաստը, որ Հայաստանում հյուրընկալում ենք այսպիսի հեղինակավոր միջոցառում՝ Միջազգային CMC համաժողովը։ Վստահ եմ, որ մեր մասնակիցները այստեղից կգնան նոր համագործակցություններով ու հնարավորություններով։ Նման միջազգային միջոցառումները ոչ միայն խթանում են երկրի խորհրդատվական և գործարար համայնքների զարգացումը, այլև ստեղծում են արժեքավոր հարթակ նոր գաղափարների փոխանակման, համագործակցության և նոր գործընկերությունների ձևավորման համար։ Մեր նպատակը միայն գիտելիքի փոխանակումը չէ, այլև այն արժեքների ստեղծումը, որոնք կմնան երկարաժամկետ»,-ասաց IMC Armenia տնօրեն Սիլվա Մեսրոպյանը։

Համաժողովին ITC-ի Առևտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով բիզնեսում համապատասխանության, կայունության և պատշաճ ուսումնասիրության հարցերը՝ առանձնացնելով բիզնեսի թվայնացման կարևորությունը։

Արհեստական բանականության (ԱԲ) գործակալների և մարդանման ռոբոտների մասին խոսեց ամերիկացի գործարար Դեյվիդ Յանգը։

Ամերիկյան McKinsey կորպորացիայի Ցյուրիխի գրասենյակի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով թվային բիզնես միջավայրերում կողմնորոշման կարևորությանը, իսկ առաջնորդության խորհրդատու Լարս Սուդմանը կիսվեց կազմակերպություններում կայունության և թվայնացման խթանման իր փորձով։

Ելույթներով և պանելային քննարկումներով հանդես եկան նաև ոլորտի առաջատարներ Սանավբար Այուբովան (Sanovbar Ayubova), Վեսլի Փաթերսոնը (Wesley Paterson), Դանկո Դիմկովը (Dancho Dimkov), Նիկ Վարնը (Nick Warn) և շատ ուրիշներ։

Համաժողովի օրակարգում նախատեսված են նաև պանելային քննարկումներ, որոնց ընթացքում քննարկվում են արդյունաբերության փոխակերպումը ԱԲ-ի միջոցով, ապագա աշխատուժի դինամիկան, հաճախորդների ներգրավումը, կայուն ներդրումները, բիզնես էթիկան, թվայնացումը և այլ կարևոր ուղղություններ։

Խոսնակների և թեմաների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է միջոցառման պաշտոնական կայքում՝ https://icmci2024armenia.org։

2024 թվականին համաժողովը, որը կրում է «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագիրը, նախաձեռնել է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը (IMC Հայաստան)։

CMC համաժողովի օրերին հոկտեմբերի 9-ին, Հայաստանում տեղի կունենա նաև «Կոնստանտինուս» միջազգային մրցանակաբաշխությունը, որը համարվում է խորհրդատվական ոլորտի «Օսկարը»։ «Կոնստանտինուսը» մրցանակներ է սահմանել խորհրդատվական ոլորտում նորարար լուծումներ առաջարկող նախագծերի համար և հաղթող են ճանաչվել 9 երկրներից ներկայացված նախագծեր, ընդ որում՝ այս տարի առաջին անգամ կան նաև մասնակից шинհայկական ընկերություններ ու նախագծեր։

26/11/2024
դրամ
Դոլար (USD)
390.88
+0.74
Եվրո (EUR)
411.09
+1.95
Ռուբլի (RUR)
3.71
-0.04
Լարի (GEL)
142.53
+0.01
33119.29
-684.25
Արծաթ
386.94
-5.10