
«UCOM»-Ի ՄԱԼՈՒԽՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎՐԱՍՏԱՆԻՑ ԴԵՊԻ ՀԱՐԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐ ԿՄԱՏԱԿԱՐԱՐՎԻ 40 ԳԻԳԱԲԻԹ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԻՆՏԵՐՆԵՏ
«Ucom» և վրացական «Caucasus Online» ընկերություների միջև կնքվել է պայմանագիր: Ինչպես նշվում է «Ucom» ընկերության տարածած հայտարարության մեջ՝ պայմանագրի համաձայն «Ucom» ընկերության մալուխների միջոցով Վրաստանից դեպի հարակից երկրներ կմատակարարվի 40 գիգաբիթ թողունակությամբ ինտերնետ:
«Նման համագործակցությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի Հայաստանի միջոցով ինտերնետ մատակարարվի այլ երկրներ: Այս համատեղ նախագծի իրականացումը հնարավոր է դառնում «Ucom» ընկերության կառուցած գերհզոր օպտիկամանրաթելային ցանցի շնորհիվ: Այսպիսով, մեծանում է Հայաստանի դերը Եվրոպայից դեպի Մերձավոր և Միջին Արևելք ինտերնետի մատակարարման գործընթացում, քանզի Հայաստանը դառնում է կապող օղակ վերջիններիս միջև», – նշել է «Ucom» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: