Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևողական լինել անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հարցում
11/10/2024 13:23
Կիսվել

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևողական լինել անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հարցում

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից անկանխիկ եղանակով վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հետ կապված տեղի են ունեցել քննարկումներ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։ Քննարկումների ընթացքում ԿԲ ներկայացուցիչների կողմից հավաստիացվել է, որ ՀՀ առևտրային բանկերում գործընթացի մեկնարկային փուլում ժամկետների մասով արձանագրված խնդիրները ներկայումս բացակայում են:

Հիմք ընդունելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգավորումները` Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է բոլոր այն հարկ վճարողներին, որոնց մոտ դեռևս ակտիվացված չէ վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունման գործառույթը, ինչպես նաև ունեն ՀՀ առևտրային բանկերին ներկայացված դիմումներ՝ հետևողական լինել գործընթացն ավարտին հասցնելու հարցում:

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակում, ՀՀ առևտրային բանկերին միայն դիմում ներկայացված լինելու փաստը, հաշվի չի առնվելու որպես բարենպաստ հանգամանք:

Հիշեցնենք, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85