ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ապրիլի 5-ին և 6-ին Վիենայում հանդիպումներ կունենա մի շարք առևտրային բանկերի ղեկավարների և ակտիվների կառավարիչների հետ, որոնք միջազգային ճանաչում ունեն:
Ինչպես տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հանդիպումներին մասնակցելու են Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման, Ֆինանսական համակարգի կարգավորման վարչությունների պետերը, ինչպես նաև Հայաստանում գործող մի շարք բանկերի ղեկավարներ: