Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Viva-ի Վանաձորի զանգերի կենտրոնը՝ թվային ենթակառուցվածքի ապակենտրոնացման ժամանակակից մոդել
18/10/2024 17:07
Կիսվել

Viva-ի Վանաձորի զանգերի կենտրոնը՝ թվային ենթակառուցվածքի ապակենտրոնացման ժամանակակից մոդել

Ամեն ինչ մայրաքաղաքում կենտրոնացնելու փոխարեն առաջնորդվել ենթակառուցվածքներն ապակենտրոնացնելու սկզբունքով և թվային տեխնոլոգիաները զարգացնել նաև մարզում: Viva-ն շարունակում է ներկայացնել նորարար լուծումներ՝ միաժամանակ նպաստելով բաժանորդների գոհունակության ցուցանիշի բարձրացմանը: Տեսանյութ

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքում ավելի քան մեկ տարի գործող՝ Viva-ի զանգերի մարզային կենտրոնը ենթակառուցվածքների ապակենտրոնացման հրաշալի մոդել է դարձել: Թվային հարթակը հնարավորություն է տալիս ունենալ ընդհանուր ենթակառուցվածք ու գործել աշխարհագրական տարբեր տեղանքներում:

Թվային տեխնոլոգիաների և ժամանակակից համակարգերի կիրառմամբ հնարավոր է դարձել մշտադիտարկել և վերլուծել մուտքային զանգերի դինամիկան, դրանք բաշխել ըստ ժամերի և հասկանալ օրվա կտրվածքով առավել ծանրաբեռնված ժամերի վիճակագրությունը: Ստացված տվյալներն ու հաշվարկները նաև թույլ են տվել հստակեցնել յուրաքանչյուր մասնագետի սպասարկման թողունակությունը: Արդյունքում՝ ծանրաբեռնված ժամերին մայրաքաղաքում և Վանաձորում աշխատանքի համակարգումն իրականացվում է ճկուն և համաչափ կերպով, ինչի շնորհիվ նույն ժամանակահատվածում ավելի շատ բաժանորդներ են սպասարկվում: Ավելին՝ թվային համակարգի ընձեռած հնարավորության շնորհիվ բաժանորդներն օգտվում են նաև «հետադարձ զանգի պատվեր» ծառայությունից:

Viva-ի զանգերի մարզային կենտրոնը կարևոր գործառույթ է իրականացնում: Ենթակառուցվածքի ապակենտրոնացման արդյունքում ստեղծված կենտրոնն այլընտրանքային և պահուստային նշանակության ունի: Ներդրված թվային տեխնոլոգիաներն ու առկա համակարգերը, դրանցով ստացված վիճակագրությունն ու վերլուծությունն անհրաժեշտ արդյունքի հասնելու հնարավորություն են տվել: Մեր մասնագետների թիվը գրեթե կրկնապատկվել է, ծանրաբեռնվածությունը՝ կրճատվել, իսկ նույն ժամանակահատվածում ավելի շատ բաժանորդ սպասարկելու հնարավորությունը՝ մեծացել։

Մարզերում տեխնոլոգիական նորարարությունների ներդրմանը զուգահեռ՝ Viva-ն նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը, ձգտում մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը և պահպանել մատուցվող ծառայությունների որակը: Վանաձորի զանգերի կենտրոնում 2023 թվականի փետրվարին աշխատել է 20 մասնագետ: Այժմ այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով  36-ի: Նրանցից մեկը թիմի ղեկավարն է, 6-ը սպասարկում է թվային հարթակում՝ առցանց նամակագրությամբ, ներառյալ՝ My Viva հավելվածի չաթ-օգնականով, մյուսները՝ հեռախոսազանգով: Կենտրոնի բացման օրվանից մինչև օրս զանգերի մարզային կենտրոնը սպասարկել է ավելի քան 900,000 զանգ և պատասխանել շուրջ 23,000 էլեկտրոնային հարցումների:

Աշխատակիցների հավաքագրումն ու վերապատրաստումն իրականացվել է Viva-ի բաժանորդների սպասարկման և մարդկային ռեսուրսների վարչությունների համատեղ ջանքերով: Զանգերի մարզային կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնիկայով և գույքով, սպասարկում է բաժանորդների՝ հանրապետության ամբողջ տարածքից:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28