Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Ռուբեն Վարդանյանն այլևս մասնաբաժին չունի «Ավտոինվեստ» ՍՊԸ-ում
21/10/2024 12:42
Կիսվել

Ռուբեն Վարդանյանն այլևս մասնաբաժին չունի «Ավտոինվեստ» ՍՊԸ-ում

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանն այլևս մասնաբաժին չունի «Ավտոինվեստ» ՍՊԸ-ում, որը բեռնատարներ արտադրող ռուսական «Կամազ» ընկերության բաժնետերն է: ՌԻԱ Նովոստի-ին հղում անելով՝ հայտնում է 168-ը:

Այդ մասին են վկայում Իրավաբանական անձանց միասնական պետական ​​ռեգիստրի, «ԲԻՌ-Անալիտիկ»-ի և «Կոնտուր.Ֆոկուս»-ի տվյալները։ «Կամազը» բաժնետիրական կապիտալի վերաբերյալ թարմ տվյալներ չի հրապարակել: 2023 թվականին հիմնական բաժնետերերը եղել են «Ռոստեխ» կորպորացիան (47,1%), «Ավտոինվեստ» (23,54%) և «Daimler AG» ընկերությունները(15%)։

Նշվում է, որ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 17-ը Ռուբեն Վարդանյանին է պատկանել «Ավտոինվեստ» ընկերության 15%-ը։ Այդ օրվանից նույն բաժնեմասը սկսել է տնօրինել Դմիտրի Արտյակովը։ «Ավտոինվեստում» ևս 50% ունի Նիկոլայ Տիմոխինը, 35%՝ «Կամազի» գլխավոր տնօրեն Կոգոգինը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվեց Ստեփանակերտ և նոյեմբերի 4-ին նշանակվեց Արցախի պետ​​նախարար։ 2023 թվականի փետրվարի 23-ին ազատվեց այդ պաշտոնից, բայց Արցախում մնաց մինչև 2023 թվականի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան։

Սեպտեմբերի 27-ին նրան ապօրինաբար ձերբակալեցին, և մինչ օրս նա գտնվում է Բաքվի բանտում։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին շինծու մեղադրանքներ են ներկայացրել` ահաբեկչության ֆինանսավորում, զինված խմբավորումների ստեղծում և սահմանի ապօրինի հատում։ Վարդանյանին մինչև 14 տարվա ազատազրկում է սպառնում։

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36