Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Պուրնիմա Անանդը կարևոր է համարել BRICS-ի կողմից կարգավորման մեխանիզմի վերաբերյալ հռչակագրի ընդունումը
22/10/2024 16:42
Կիսվել

Պուրնիմա Անանդը կարևոր է համարել BRICS-ի կողմից կարգավորման մեխանիզմի վերաբերյալ հռչակագրի ընդունումը

BRICS-ում կարգավորման մեխանիզմի թեմայի վերաբերյալ հռչակագրի ընդունումը Կազանում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովի կարևոր տարրը կլինի։ Այս մասին ասոցիացիայի XVI գագաթնաժողովի մեկնարկից առաջ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է «BRICS-ի երկրների միջազգային ֆորում» հնդկական ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Պուրնիմա Անանդը՝ մեկնաբանելով BRICS Bridge ընդհանուր վճարային համակարգի հեռանկարները:

Պատասխանելով ոչ դոլարային վճարման մեխանիզմի հնարավորության մասին հարցին՝ Անանդը նշել է, որ BRICS-ի կարգավորման մեխանիզմը շատ կարևոր է։

«Եեթե ցանկանում ենք կոտրել դոլարի գերիշխանությունը, որը հանդիսանում է BRICS-ի տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը, ապա BRICS-ում կարգավորման մեխանիզմի մասին հռչակագիրը շատ կարևոր է, և մենք ակնկալում ենք, որ այս գագաթնաժողովում կընդունվի հռչակագիրը, և կլինի նոր կարգավորման մեխանիզմ ու այլընտրանքային SWIFT»,- ասաց Անանդը։

Ասոցիացիայի ֆորումի ղեկավարն ուշադրություն է հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերի վրա, որ BRICS երկրներն աշխատում են կենտրոնական բանկերի միջև ֆինանսական տեղեկատվության փոխանակման կազմակերպման վրա, որը կդառնա SWIFT-ի անալոգը։ Նրա խոսքով, սա «ժամանակի պահանջ է»՝ «տնտեսական աճն Արևմուտքից դեպի Արևելք տեղափոխելու համար»։

Հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում կանցկացվի BRICS-ի երկրների ղեկավարների XVI գագաթնաժողովը, որը ասոցիացիայում Ռուսաստանի Դաշնության նախագահության առանցքային իրադարձությունն է: BRICS ասոցիացիան ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից, իսկ Հարավային Աֆրիկան ​​միացել է 2011 թվականին: Հունվարի 1-ին խմբի լիիրավ անդամներ են դարձել Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան։ Կազանի գագաթնաժողովը կլինի առաջինը, որին կմասնակցեն նաև ասոցիացիայի նոր անդամները։ Ակնկալվում է, որ ներկա կլինի ավելի քան 30 երկրի ներկայացուցիչ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91