Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ինչ է դրոշմավորումը և ինչու է անհրաժեշտ
23/10/2024 15:04
Կիսվել

Ինչ է դրոշմավորումը և ինչու է անհրաժեշտ

Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը

Դրոշմավորումը հսկիչ (նույնականացման) նշանի՝ DataMatrix հատուկ թվային ծածկագրի տեղադրումն է դրոշմավորման ենթակա ապրանքի վրա։ Այն վաճառքից առաջ արտադրողի կամ ներմուծողի կողմից փակցվում կամ տպագրվում է ապրանքի փաթեթավորման վրա՝ հնարավորություն տալով տեսնելու, թե ապրանքը երբ և ում կողմից է արտադրվել կամ ներմուծվել երկիր և սպառման որ փուլում է այն գտնվում։

Ինչո՞ւ է անհրաժեշտ դրոշմավորումը

Դրոշմավորումը կարևոր է ապրանքաշրջանառության բոլոր մասնակիցների համար:
Պետությունն իրականացնում է վերահսկողություն շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ, պայքարում է զեղծարարության դեմ և ձեռք բերում լրացուցիչ գործիք՝ ստվերի դեմ պայքարի ու հարկային վարչարարության բարելավման գործում։
Սպառողը պաշտպանվում է անորակ և կեղծ արտադրանքից՝ հնարավորություն ունենալով
e-Mark բջջային հավելվածի միջոցով ստուգել ապրանքի իսկությունն ու սպառման ժամկետը և վստահ լինել, որ ապրանքը համապատասխանում է պետության սահմանած որակի չափանիշներին։
Տնտեսվարողը պաշտպանվում է անբարեխիղճ մրցակցությունից, քանի որ շուկան զերծ է մնում կրկնօրինակումներից և կեղծված ապրանքների շրջանառությունից։

Ինչպե՞ս է աշխատում դրոշմավորումը

Ներմուծող կամ արտադրող ընկերությունը գրանցվում է ազգային օպերատորի համակարգում, ձեռք բերում DataMatrix ծածկագիր և մինչև օտարելը փակցնում այն ապրանքի վրա։ Ծածկագիրը թույլ է տալիս ապրանքաշրջանառության ցանկացած փուլում իրազեկ լինել ապրանքի տեղաշարժից։ Վերջնական սպառման ժամանակ ծածկագիրը սկանավորվում է վաճառակետում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։

Ինչպե՞ս սկսել դրոշմավորումը

Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող ընկերությունը պետք է գրանցվի ազգային օպերատորի e-Mark համակարգում հետևյալ քայլերով.

  1. էլեկտրոնային կամ թղթային եղանակով ներկայացնել գրանցման դիմում,
  2. կնքել պայմանագիր,
  3. ստանալ համակարգից օգտվելու համար մուտքանուն և գաղտնաբառ,
  4. գրանցել համապատասխան աշխատակիցներ համակարգից օգտվելու համար,
  5. ձեռք բերել ծածկագրեր։

Ի՞նչ փուլերով է անցնում դրոշմավորումը

Պարտադիր դրոշմավորման ապրանքների ցանկը պարբերաբար ընդլայնվում է։ Յուրաքանչյուր ապրանքախումբ սկզբում անցնում է փորձնական ծրագրի փուլ, այնուհետև դրոշմավորումը դառնում է պարտադիր։ Փորձնական ծրագիրը ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ծանոթանալ օրենքի պահանջներին, տեխնիկապես պատրաստվել և ժամանակ ունենալ պարզաբանել առաջացած խնդիրները՝ աշխատելով ՊԵԿ-ի և ազգային օպերատորի մասնագետների հետ։

Ո՞ր ապրանքների վրա է կիրառվում

2023 թվականից Հայաստանում հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային ապրանքները և փաթեթավորված խմելու ջուրը։ Այժմ ընթանում են կաթնամթերքի, գարեջրի և գարեջրային խմիչքների, կոսմետիկական կամ դիմահարդարման և մաշկի խնամքի միջոցների, լվացող և մաքրող միջոցների, ոչ ալկոհոլային ըմպելիքների, պահածոյացված մթերքի, շոկոլադի և կակաո պարունակող սննդամթերքի, կենդանական և բուսական յուղերի, մակարոնեղենի և այլ մթերքների փորձնական ծրագրերը։

Ի՞նչ կլինի ապրանքը չդրոշմավորելու դեպքում

Ներմուծող կամ արտադրող ընկերության կողմից հսկիչ (նույնականացման) նշաններով ապարանքը չդրոշմավորելը համարվում է օրենքի խախտում և ենթակա է պատասխանատվության։ Իսկ մանրածախ վաճառքի կետում DataMatrix ծածկագիրը չսկանավորելը դիտվում է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում, և պատասխանատվությունը կրում է վաճառքի կետը։

Հարցերի դեպքում դիմեք ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին (www.e-mark.am, ք․ Երևան, Եզնիկ Կողբացի փ․ 83-1,  հեռ։  +374 10 300 300):

Իրազեկման թերթիկն՝ այստեղ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52