Այլ Լուրեր

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Binance-ի գործադիր տնօրենը մեկնաբանել է Տիգրան Ղամբարյանի ազատ արձակումը
25/10/2024 14:12
Կիսվել

Binance-ի գործադիր տնօրենը մեկնաբանել է Տիգրան Ղամբարյանի ազատ արձակումը

Binance կրիպտոարժույթների բորսայի գլոբալ հետախուզության և հետաքննության փոխնախագահ Տիգրան Ղամբարյանը ութ ամիս կալանքից հետո լքել է Նիգերիան։ CoinDesk-ին հայտնել են նրա ընտանիքի ներկայացուցիչները:

Առևտրային հարթակի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը մեկնաբանել է իր գործընկերոջ ազատ արձակումը.

«Մենք խորը թեթևացում ենք ապրում և շնորհակալ ենք, որ Նիգերիայում գրեթե ութ ամիս ազատազրկումից հետո Տիգրան Ղամբարյանը վերջապես ազատ է արձակվել։ Նրա առողջությունն ու բարեկեցությունը մնում են մեր առաջնահերթությունը, և մենք երախտապարտ ենք, որ նա այժմ կարող է իր ընտանիքի հետ ստանալ իրեն անհրաժեշտ բժշկական օգնությունն ու հանգիստը», -ասաց նա։

Թենգն ընդգծել է, որ Binance-ը շարունակում է հավատարիմ մնալ համաշխարհային կարգավորիչների հետ համագործակցությանը՝ թվային ակտիվների զարգացող տարածքում համապատասխանությունն ու թափանցիկությունը ապահովելու համար:

Fastex

Ավելի վաղ Նիգերիայի իշխանությունները Տիգրան Ղամբարյանի վրայից հանել էին առաջադրված բոլոր մեղադրանքները՝ ազատելով նրան արտերկրում բուժօգնություն ստանալու համար։ Միևնույն ժամանակ, դատարանն արդարացման դատավճիռ չի կայացրել, քանի որ գործի ըստ էության քննություն այդպես էլ չի կայացել։

Ներկայումս Binance Holdings Limited-ը միակ մեղադրյալն է փողերի լվացման և արժութային շահարկումների մեղադրանքներով, որոնց ընդհանուր գումարը կազմում է մինչև 34․4 միլիոն դոլար: Առանձին գործով ընկերությունը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ:

Հիշեցնենք, որ Ղամբարյանը և Արևմտյան և Արևելյան Աֆրիկայի Binance-ի տնօրեն Նադիմ Անջարվալլան Նիգերիայում ձերբակալվել էին փետրվարին՝ երկրի իշխանությունների հետ հանդիպումից հետո։ Կալանքի պայմանների պատճառով Ղամբարյանի ֆիզիկական առողջությունը կտրուկ վատացել է։ Թոփ մենեջերը տառապում է սկավառակի ճողվածքից, ինչպես նաև թոքաբորբի, մալարիայի և տոնզիլիտի նոպաներից:

Դատարանը երկու անգամ մերժել է Ղամբարյանին գրավի դիմաց ազատ արձակել։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75