Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼԻ ԿՏՐՈՒԿ ԱՃ
10/04/2013 11:29
Կիսվել

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼԻ ԿՏՐՈՒԿ ԱՃ

Մարտ ամսվա արդյունքներով Չինաստանում գրանցվել է արտաքին առևտրային հաշվեկշռի պակասուրդ, որը պայմանավորվել է ներմուծման ծավալի կտրուկ աճով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝  հաշվետու ամսում Չինաստանի արտաքին առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 880 մլն ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ մարտ ամսվա համար վերլուծաբանները կանխատեսել էին Չինաստանի առևտրային հաշվեկշռի ավելցուկ՝ 14,7 մլրդ ԱՄՆ դոլար մակարդակում:

Հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Չինաստանի ներմուծման ծավալն աճել է 14,1%-ով, իսկ արտահանման ծավալը՝ 10%-ով:

Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ ներմուծման ծավալի աճը խոսում է ներքին պահանջարկի ակտիվացման մասին:

Նշենք, որ փետրվարին Չինաստանը գրանցել էր ներմուծման ծավալի 15,2% անկում և արտահանման ծավալի 22% աճ:

Ընթացիկ տարվա համար Չինաստանի կառավարությունը կանխատեսում է ազգային տնտեսության 7,5% աճ: Սպասվում է, որ այս ցուցանիշի ապահովման համար երկրի կառավարությունը պայմաններ կստեղծի նոր աշխատատեղերի բացման և կյանքի որակի բարձրացման համար:

Նախնական գնահատկանների՝ 2012 թվականին Չինաստանում տնտեսական աճը կազմել է 7,8%, ՀՆԱ-ի ծավալը՝  մոտ 8,26 տրիլիոն ԱՄՆ դոլար:

2011 թվականին Չինաստանի տնտեսությունն աճել էր 9,2%-ով, իսկ 2010 թվականին՝ 10,3%-ով:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25