Տնտեսական

USD BUY - 373.00+0.00 USD SELL - 376.00+0.00
EUR BUY - 439.00+1.00 EUR SELL - 444.00+0.00
OIL:  BRENT - 95.05-3.17 WTI - 90.92-6.24
COMEX:  GOLD - 4827.20+1.79 SILVER - 79.39+5.12
COMEX:  PLATINUM - 2128.20+1.60
LME:  ALUMINIUM - 3563.00-1.23 COPPER - 13284.50+1.77
LME:  NICKEL - 18206.00+2.87 TIN - 50331.00+4.29
LME:  LEAD - 1935.00+0.68 ZINC - 3342.50+0.77
FOREX:  USD/JPY - 158.97-0.09 EUR/GBP - 1.1786+0.20
FOREX:  EUR/USD - 1.1786+0.20 GBP/USD - 1.3562+0.39
STOCKS RUS:  RTSI - 1131.92+0.63
STOCKS US: DOW JONES - 48535.99+0.66 NASDAQ - 23639.08+1.96
STOCKS US: S&P 500 - 6967.38+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 57877.39+2.43 TOPIX - 3755.27+0.87
STOCKS CHINA:  HANG SENG - 25872.32+0.82 SSEC - 4026.63+0.95
STOCKS EUR:  FTSE100 - 10609.06+0.25 CAC40 - 8327.86+1.12
STOCKS EUR:  DAX - 24044.22+1.27
14/04/2026  CBA:  USD - 375.19+0 GBP - 508.8+4.73
14/04/2026  CBA:  EURO - 442.61+3.86
14/04/2026  CBA:  GOLD - 56968-616 SILVER - 897.04-14.23
ՊԵԿ-ում մեկնարկում է մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման հերթական դասընթացը
04/11/2024 11:30
Կիսվել

ՊԵԿ-ում մեկնարկում է մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման հերթական դասընթացը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի նոյեմբերի 18-ից ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում կմեկնարկի մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման հերթական 8-օրյա դասընթացը, որի արդյունքներով մասնակիցների թեստավորումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։

Դասընթացը նախատեսված է մաքսային ձևակերպումների մասնագետի գործող որակավորում ունեցող անձանց համար։ Այս համատեքստում ՊԵԿ-ը հիշեցնում է, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստացած անձը կորցնում է այդ որակավորումը, եթե վկայականն ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա ընթացքում չի հավաքում որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ քանակի միավորներ: Նշված անձանց որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորների հաշվարկը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ մինչև 2025 թվականի հունվարի 30-ը:

Վերապատրաստման դասընթացների և դրանց ամփոփիչ քննությունների անցկացման կարգը և հաճախականությունը, անհրաժեշտ տարեկան միավորների քանակը, ինչպես նաև հաշվառման կարգը սահմանված են ՀՀ ՊԵԿ նախագահի 2023 թ․ հունիսի 9-ի թիվ 579-Ն հրամանով:

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ անհրաժեշտ քանակի միավորները կարելի է հավաքել նաև մաքսային մարմնի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին մասնակցելու և դրանց ամփոփիչ քննությունները հանձնելու միջոցով:

Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման առաջիկա դասընթացին և դրա ամփոփիչ քննությանը մասնակցելու պայմաններին կարող եք ծանոթանալ  ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի պաշտոնական կայքէջում։

14/04/2026
դրամ
Դոլար (USD)
375.19
+0
Եվրո (EUR)
442.61
+3.86
Ռուբլի (RUR)
4.9341
+0
Լարի (GEL)
139.26
+0.1
56968
-616
Արծաթ
897.04
-14.23