Կենտրոնական բանկ. Մինչ այս պահը բավարարվել են մետաղադրամների բոլոր պահանջարկները, ներառյալ 100 դրամանոց
ՀՀ Կենտրոնական բանկը «Բիզնես 24»-ին տեղեկացնում է, որ վերջին շրջանում շրջանառվում են քննարկումներ 100 դրամ անվանական արժեքով մետաղադրամների պակասի վերաբերյալ։ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ կանխիկ դրամի թողարկումն իրականացվում է տնտեսության պահանջարկի հիման վրա՝ ապահովելով բոլոր անվանական արժեքների համար բավարար քանակներ։
Տնտեսության պահանջարկը ՀՀ դրամանիշերի անվանական արժեքների նկատմամբ ձևավորվում է առևտրային բանկերի միջոցով։ Առևտրային բանկերը պարտավոր են իրենց հաճախորդներին ապահովել անհրաժեշտ անվանական արժեքներով, ինչպես նաև իրականացնել թղթադրամների և մետաղադրամների փոխանակում։
Մինչ այս պահը, բոլոր պահանջարկները, ներառյալ 100 դրամանոց մետաղադրամների, բավարարվել են, և Կենտրոնական բանկը պատրաստ է շարունակել բավարարել պահանջարկը նաև ապագայում։