Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Չինաստանը կարող է պատասխանել Դոնալդ Թրամփի պրոտեկցիոնիզմին՝ արժեզրկելով յուանը
12/11/2024 18:31
Կիսվել

Չինաստանը կարող է պատասխանել Դոնալդ Թրամփի պրոտեկցիոնիզմին՝ արժեզրկելով յուանը

Չինաստանը կարող է ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն վարել և արժեզրկել յուանը` ի պատասխան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ներմուծման մաքսատուրքերի բարձրացման:

«Չինաստանի ՀՆԱ աճը Թրամփի երկրորդ ժամկետում ավելի դանդաղ կլինի, թեև նման կորուստները կարող են մասամբ փոխհատուցվել հարկաբյուջետային և դրամավարկային խթաններով», – կարծում են չինացի տնտեսագետները:

Միաժամանակ, Չինաստանի իշխանությունները կարող են արժեզրկել ազգային արժույթը՝ բարձրացված սակագների վնասը փոխհատուցելու համար: Օֆշորային յուանի փոխարժեքը կարող է թուլանալ մինչև 7.5-7.7 միավորով, եթե մաքսատուրքերը բարձրանան մինչև 60%-ով:

Bloomberg-ի կանխատեսմամբ՝ Չինաստանը կարող է նաև պատասխան մաքսատուրքերի միջոցներ ձեռնարկել: Ամենայն հավանականությամբ, Չինաստանի իշխանությունները կարող են բարձրացնել ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփն իր նախընտրական ծրագրում առաջարկել է Չինաստանից ներմուծման 60%-անոց մաքսատուրքեր սահմանել:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6