Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ
16/04/2013 14:43
Կիսվել

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Հանդիպմանը քննարկվել են Հնդկաստանի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր:

Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են մարզերում որոշ ծրագրերի շարունակման, համայնքների զարգացմանն ուղղված փոքր ներդրումային ծրագրերի կյանքի կոչման հնարավորություններին: Նման ծրագրեր հնդկական կողմն իրականացնում է “Հայաստան” համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Մասնավորապես, Հնդկաստանի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Լոռու մարզի Արծնի գյուղի միջնակարգ դպրոցը: Ավարտվել է Տավուշի մարզի 72 դպրոցներում համակարգչային դասարանների ստեղծման ծրագիրը, որի արդյունքում դպրոցներն ապահովվել են համակարգչային արդիական տեխնիկայով եւ գույքով: Դեսպանը նշել է, որ հնդկական կողմը պատրաստակամ է շարունակել նույն ծրագիրը մեկ այլ մարզում: Քննարկվում է նաեւ համայնքներում փոքր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը, մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտում:

Ա. Գեւորգյանը ողջունել է նման մտադրությունը: Անդրադառնալով համակարգչային դասարանների ստեղծման ծրագրին` նա նկատել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, ներկայումս համայնքներում կատարվում են էլեկտրոնային համակարգերի ներդրման աշխատանքներ, եւ հնդկական կողմի աջակցությամբ իրականացվող ծրագիրը համահունչ է այդ նպատակին: Ա. Գեւորգյանը տեղական հումքով աշխատող փոքր արտադրությունների ստեղծմանն ուղղված ծրագրերը եւս կարեւոր է համարել համայնքների զարգացման տեսանկյունից: Նա նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է նման նախագծերի իրականացմամբ եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08