Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին
15/11/2024 13:09
Կիսվել

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Երևանում անցկացվող ամենամյա  Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովին` որն այս տարի նվիրված է եղել տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին:

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի երկու ելույթներն ու երեք պանելային քննարկումները նվիրված էին հետևյալ թեմաներին՝ Industry.ai, Invest.ai և Impact.ai։ Վերջին պանելի մասնակիցները քննարկել են արհեստական բանականության ազդեցությունը Հայաստանում արտադրության, տնտեսության, կրթության և այլ ոլորտների վրա։

Ռալֆ Յիրիկյանի հետ պանելին մասնակցել են նաև Visa-ի ԱՊՀ և Հարավ-Արևելյան Եվրոպայի տարածքի Fintech ընկերությունների և ձեռնարկությունների հետ ռազմավարական համագործակցության գծով տնօրեն Եվգենի Լիսնյակը, CINI կիբերանվտանգության ազգային լաբորատորիայի տնօրեն, CNRS գիտական ​​խորհրդի անդամ Պաոլո Պրինետտոն, Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը։

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողությունը։

Ucom-ը նաև հանդես է եկել որպես  գագաթնաժողովի պլատինե գործընկեր։

«Արհեստական բանականությունն այսօր ներթափանցում է բոլոր ոլորտներ, օգտագործվում կազմակերպությունների տարբեր մակարդակներում։ Այս իմաստով շատ կարևոր է, որ աշխատակիցները, մասնագետները տիրապետեն այդ գործիքին, կարողանան գրագետ ու արդյունավետ կերպով օգտվել դրանից։ Մենք Ucom-ում ակտիվորեն աշխատում ենք այս հարցերը լուծելու ուղղությամբ, քանի որ վստահ ենք, որ բիզնեսի ապագան և հաջողություններն ուղիղ կապված են նորարարական գործիքների օգտագործման հետ», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս տարի ամփոփիչ գագաթնաժողովը նվիրված է ԱԲ կիրառությանը, իսկ պանելային քննարկումները՝ «Industry.ai», «Invest.ai» և «Impact.ai» թեմաներին։ Ընտրված թեմաները ընդգծում են ԱԲ-ի ներդրման ազդեցությունն արդյունաբերությունում, ներդրումային միջավայրում և ընդհանուր ազդեցությունը տնտեսության տարբեր ճյուղերի վրա։ Մենք՝ որպես տեխնոլոգիական համայնք, մեծ նշանակություն ենք տալիս ԱԲ-ին կրթության մեջ։ Ուրախ եմ ներկայացնել մեր նոր կրթական ծրագիրը՝ Step.ai-ը, որը նախատեսված է Հայաստանի ավագ դպրոցների համար և շուտով ներդրվելու է կրթական ծրագրերում և որը մենք ստեղծել ենք մեր գործընկերների հետ», – ասել է իր խոսքում ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Միջոցառման ինովացիոն գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը։ Միջոցառումն անցկացվում է 7-րդ անգամ։

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84