Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ՊԵԿ. օգտագործված անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման պահանջ որևէ քաղաքացու չի առաջադրվել
22/11/2024 11:13
Կիսվել

ՊԵԿ. օգտագործված անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման պահանջ որևէ քաղաքացու չի առաջադրվել

Asekose.am կայքում հրապարակված տեսանյութի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ թե՛ Բագրատաշեն պետական սահմանի անցման կետով և թե՛ մյուս անցման կետերով Հայաստանի Հանրապետություն ժամանող քաղաքացիների, վերջիններիս ուղեկցող ուղեբեռների և տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության ժամանակ օգտագործված անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման պահանջ որևէ քաղաքացու չի առաջադրվել։ Իսկ նոր ապրանքներն անձնական օգտագործման դիտարկելու մասով մաքսային մարմինների կողմից հաշվի են առնվում քաղաքացու սահմանահատման հաճախականությունը, տեղափոխվող ապրանքների քանակը և բնույթը։ Ինչ վերաբերում է բողոք ներկայացնող անձի կողմից նկարահանված տեսանյութին, ապա վերջինս, Հայաստան ներմուծելով շուրջ 757 գրամ արծաթյա զարդեր, հրաժարվել է կատարել մաքսային մարմնի՝ օրենքով սահմանված կարգով հայտարարագրում իրականացնելու պահանջը, ինչից էլ ծագել է նշված անձի դժգոհությունը՝ տեսանյութում ներկայացնելով միայն օգտագործված անձնական օգտագործման ապրանքները և չնշելով այն հանգամանքը, որ մաքսային մարմնի օրինական պահանջը կապված է բացառապես 757 գրամ տարբեր տեսակի արծաթյա զարդերի հայտարարագրման հետ։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85