Բիզնես

USD BUY - 381.50-0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 448.00-3.00 EUR SELL - 454.50+0.00
OIL:  BRENT - 67.84-0.72 WTI - 63.92-0.75
COMEX:  GOLD - 3693.20-0.67 SILVER - 41.85-1.32
COMEX:  PLATINUM - 1378.50-1.64
LME:  ALUMINIUM - 2717.00+1.02 COPPER - 10126.50+0.59
LME:  NICKEL - 15428.00+0.24 TIN - 34881.00-0.27
LME:  LEAD - 2010.00-0.37 ZINC - 2992.00+1.18
FOREX:  USD/JPY - 147.05+0.38 EUR/GBP - 1.1811-0.35
FOREX:  EUR/USD - 1.1811-0.35 GBP/USD - 1.3616-0.18
STOCKS RUS:  RTSI - 1068.07+0.21
STOCKS US: DOW JONES - 46018.32+0.57 NASDAQ - 22261.33-0.33
STOCKS US: S&P 500 - 6600.35-0.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 44790.38-0.25 TOPIX - 3145.83-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 26908.39+1.78 SSEC - 3876.34+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 9208.37+0.14 CAC40 - 7786.98-0.40
STOCKS EUR:  DAX - 23359.18+0.13
17/09/2025  CBA:  USD - 382.94-0.18 GBP - 522.45+0.41
17/09/2025  CBA:  EURO - 453.25+0.9
17/09/2025  CBA:  GOLD - 45497+444 SILVER - 525.59+5.79
Bloomberg. Apple-ը պատրաստվում է Siri-ի լայնածավալ թարմացման
22/11/2024 12:43
Կիսվել

Bloomberg. Apple-ը պատրաստվում է Siri-ի լայնածավալ թարմացման

Ամերիկյան Apple կորպորացիան պատրաստում է Siri ձայնային օգնականի լայնածավալ թարմացման՝ հիմնված արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների վրա: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Աղբյուրների հաղորդմամբ՝ ընկերությունը մտադիր է Siri-ին վերապատրաստել մեծ լեզվական մոդելների հիման վրա և այդպիսով բարելավել օգնականի կարողությունը երկխոսության և բարդ հարցումներն ավելի արագ մշակելու համար, որպեսզի ամրապնդի իր դիրքը AI ծառայությունների շուկայում: Գործակալությունը նշում է, որ չնայած Apple-ը ներկայացրել է իր սեփական AI մշակումը՝ Apple Intelligence-ն անցյալ ամիս, դրա ֆունկցիոնալությունը դեռևս սահմանափակ է՝ այս ոլորտում ընկերության մրցակիցների հնարավորությունների համեմատ:

IDram

Bloomberg-ի փոխանցմամբ՝ թարմացված ձայնային օգնականը ստացել է LLM Siri աշխատանքային անվանումը: Կորպորացիան այն փորձարկում է որպես առանձին հավելված iPhone-ի, iPad-ի և Mac-ի վրա: Արդյունքում ծառայությունը պետք է «ամբողջությամբ փոխարինի» Apple-ի ներկայիս ձայնային օգնականին: Ընկերությունը նախատեսում է առաջիկա թարմացման մասին հայտարարել 2025 թվականին՝ iOS 19 և macOS 16 օպերացիոն համակարգերի նոր տարբերակների ներդրման շրջանակներում:

Գործակալությունը պարզաբանում է, որ ձայնային նոր օգնականի պաշտոնական թողարկումը նախատեսվում է 2026 թվականի գարնանը: Այսպիսով, նոր գործառույթը չի ներկայացվի հաջորդ սերնդի կորպորատիվ գաջեթներում, որոնք կթողարկվեն հաջորդ տարի: Թարմացված ծառայությունը կաշխատի Apple-ի կողմից մշակված AI մոդելների հիման վրա, և այն կլինի ավելի նման ChatGPT ծառայություններին:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

17/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.94
-0.18
Եվրո (EUR)
453.25
+0.9
Ռուբլի (RUR)
4.6143
-0.0133
Լարի (GEL)
141.01
-0.47
45497
+444
Արծաթ
525.59
+5.79