Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում
26/11/2024 12:32
Կիսվել

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում

Արևորդի ՀԿ-ն Ucom-ի աջակցությամբ այս անգամ է 10.44 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայան տեղադրեց Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 2 մանկապարտեզում։

2013 թվականին կապիտալ վերանորոգված մանկապարտեզի շենքի դիրքը տալիս է արևային կայանի մաքսիմալ արդյունավետ արտադրողականության հնարավորություն։

Տեղադրված կայանը հնարավորություն կտա հոգալու մանկապարտեզի ջեռուցման ողջ ծախսը, ինչպես նաև հոսանքի այլ ծախսեր։

Այժմ մանկապարտեզում գործում է երկու խումբ՝ ավելի քան 50 երեխա, սակայն առաջիկայում պլանավորում են դռները բացել նաև 2-ից 3 տարեկան երեխաների համար, որի դեպքում մանկապարտեզ կհաճախեն ավելի քան 80 երեխա։

«Մենք բոլորս գիտակցում ենք, թե որքան կարևոր է կրթությունը, ու ցանկանում ենք մեր փոքրիկների համար լավագույն պայմանները ստեղծել սովորելու և զարգանալու։ Շատ ուրախ եմ, որ Ucom-ի հոգատար վերաբերմունքի ու կանաչ տեխնոլոգիաներին նվիրվածության շնորհիվ մարզերում մեր երեխաները կկարողանան ջերմ սենյակներում ստանալ իրենց կյանքի առաջին գիտելիքները» – նշել Է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ամեն նոր ծրագիր ավարտելով՝ համոզվում եմ, որ Ucom-ի հետ մեր համագործակցությունը թիրախային բնակավայրերում ունի շարունակական արդյունավետ ազդեցություն։ Պարզ բնահեն լուծումներին ապավինելով՝ կարողանում ենք օգնել համայնքներին դառնալ ավելի կայուն և այս դեպքում նաև նպաստել փոքրիկների համար ապահով միջավայրի ձևավորմանը» – ասել է Արևորդի ՀԿ-ի գլխավոր տնօրեն Սոնա Քալանթարյանը։

«Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի շնորհիվ տեղադրած արևային կայանը կարևոր ներդրում է համայնքի համար։ Այն կնվազեցնի տարեկան 2 միլիոն դրամի չափով էլեկտրաէներգիայի ծախսերը և հնարավորություն կտա ուղղել այն մանկապարտեզի բարեկեցությանն ու զարգացմանը։ Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում Ucom-ին և Արևորդի ՀԿ-ին՝ գյուղական համայնքների և մեր երեխաների մասին հոգ տանելու համար», – ասել է Մալիշկա վարչական բնակավայրի ղեկավար Գարիկ Նազարյանը։

Մինչ այժմ ձմռան ամիսներին սպորտի դահլիճն ու շենքի այլ հատվածները անհնար էր օգտագործել ջեռուցման բացակայության պատճառով։ Մանկապարտեզի ջեռուցումը  ապահովվում էր թե՛ գազով, թե՛ հոսանքով, և համատեղ տարեկան ծախսը գերազանցում էր 2 000 000 ՀՀ դրամը։ Տեղադրված արևային կայանը հնարավորություն կտա կլոր տարին լիովին գործարկել մանկապարտեզի ողջ շենքը՝ ֆինանսական մեծ ծախսերից խուսափելով և ապահովելով փոքրիկների համար հարմար ու տաք միջավայր։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52