Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+2.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2607.50-1.59 COPPER - 9072.50+0.78
LME:  NICKEL - 15729.00+1.22 TIN - 29023.00+0.98
LME:  LEAD - 1991.00+1.74 ZINC - 2951.50+0.14
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38414.43+0.51 TOPIX - 2710.03+0.68
STOCKS CHINA:  HANG SENG - 19663.67+0.44 SSEC - 3346.01+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
19/11/2024  CBA:  USD - 388.97+0.08 GBP - 491.54+0.41
19/11/2024  CBA:  EURO - 410.79+0.67
19/11/2024  CBA:  GOLD - 32600.42+444.94 SILVER - 384.42+1.07
ՇՈՒԿԱՆ ՄԱՔՐՎՈՒՄ Է «ՊԻՐԱՏԱԿԱՆ» ԱՐՏԱԴՐԱՆՔԻՑ. ՓԱԿՎՈՒՄ ԵՆ CD-ՆԵՐԻ ԵՎ DVD-ՆԵՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ
19/04/2013 11:24
Կիսվել

ՇՈՒԿԱՆ ՄԱՔՐՎՈՒՄ Է «ՊԻՐԱՏԱԿԱՆ» ԱՐՏԱԴՐԱՆՔԻՑ. ՓԱԿՎՈՒՄ ԵՆ CD-ՆԵՐԻ ԵՎ DVD-ՆԵՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանի մամուլի ասուլիսը՝ «Հայկական շուկան պետք է մաքրվի հենական (պիրատական) արտադրանքից. 2013 թվականի ապրիլի 18–ից Հայաստանի շուկայում չպետք է լինեն չդրոշմավորված համապատասխան կրիչներ» թեմայով:

Ասուլիսի ժամանակ նշվել է, որ 2010 թվականին ընդունվել է «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը: Այն սահմանում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների ամրագրված օբյեկտների էլեկտրոնային կրիչները հսկիչ նշաններով պարտադիր դրոշմավորելու, դրոշմապիտակները տրամադրելու, հաշվառելու, օգտագործելու կարգը:

2012 թվականի ապրիլի 18-ին հրապարակվել է այդ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որը հստակեցրել է որոշ դրույթներ, ինչպես նաև սահմանել օրենքի ուժի մեջ մտնելու 6-ամսյա ժամկետ և 6 ամսվա լրացուցիչ ժամկետ սահմանել առանց դրոշմապիտակների առկա արտադրանքը սպառելու համար։ Այսինքն, 2013 թվականի ապրիլի 18-ից Հայաստանի շուկայում չպետք է լինեն չդրոշմավորված համապատասխան կրիչներ։ 

Օրենքի 1-ին հոդվածով հստակ սահմանված է, որ հեղինակների, հարակից իրավունքների իրավատերերի և դրոշմավորման ենթակա կրիչներ արտադրողի կամ ներմուծողի միջև ծագող այլ հարաբերությունները կարգավորվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով:

Կրիչների հսկիչ նշաններով դրոշմավորումը նպատակ ունի պաշտպանել uտեղծագործողների հեղինակային իրավունքները, կատարողների, հնչյունագրեր և ֆիլմ արտադրողների հարակից իրավունքները, պաշտպանել սպառողների շահերը` սահմանափակելով անօրինական արտադրանքը, տնտեսվարող սուբյեկտների համար ապահովել արդարացի մրցակցային պայմաններ, ինչպես նաև ստեղծել լրացուցիչ պայմաններ` հարկային եկամուտների հավաքագրման և Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման համար: Դրոշմապիտակները տրվում են միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:

Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, դրոշմապիտակներ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետությունում կրիչներ արտադրող և Հայաստանի Հանրապետություն կրիչներ ներմուծող անձինք, ի թիվս այլոց, լիազոր մարմին (ՊԵԿ) են ներկայացնում կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր), որի տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2012 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարության N1371-Ն որոշմամբ հաստատվել է մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք տալու կարգը: Տեղեկանքը տրվում է Մտավոր սեփականության գործակալություն ներկայացված դիմումի հիման վրա: Ըստ համապատասխան դեպքի, դիմումատուն դիմումին կից ներկայացնում է կարգի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ կետով նախատեսված պայմանագիրը, որը կնքված է համապատասխան իրավատիրոջ հետ: Կարգի 7-րդ կետի համաձայն, ստացված դիմումը Գործակալությունը քննարկում է այն ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում և եթե.

1) դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված պայմանագրերը կամ համապատասխան դեպքերում՝ դրանցից քաղվածքները հավաստում են դիմումատուի իրավունքները, ապա Գործակալությունը ձևակերպում և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին է հանձնում կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք,

2) դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված պայմանագրերը չեն հաստատում դիմումատուի իրավունքները, ապա Գործակալությունը որոշում է ընդունում կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է դիմումատուին:

Կարգի 8-րդ կետի համաձայն, դիմումների քննարկման ընթացքում դրանց կից ներկայացված պայմանագրերի իսկությունը Գործակալությունը չի ստուգում, այսինքն՝ Գործակալությունը չի ստուգում արդյո՞ք դրանք ստորագրված են այն անձանց կողմից, որոնք նշված են որպես կողմեր, հեղինակներ, կամ կատարողներ, կամ արդյո՞ք այդ պայմանագրերը գործում են, թե՝ դադարեցված է դրանց գործողությունը: Գործակալությունը չի ստուգում նաև այդ պայմանագրերում տեղ գտած տվյալների հավաստիությունը, այսինքն՝ արդյո՞ք պայմանագրում կամ դրանց հավելվածներումմ նշված անձինք հանդիսանում են նշված երգերի կամ խոսքի հեղինակներ կամ կատարող և այլն: Նշված տվյալների հավաստիության համար պատասխանատվոթյուն կրում է դիմումատուն:

Նկատի ունենալով, որ տեղեկանքով հավաստվում է կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը, ակնհայտ է, որ վերը նշված պայմանագրերի կողմերից մեկը՝ լիցենզատուն պետք է լինի համապատասխան իրավատերը, որի իրավունքները հիմնավորված են օրենքի համապատասխան հոդվածով, իսկ պայմանագիրը պետք է համապատասխանի «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին:

Մինչև 2013 թվականի ապրիլի 18-ը 25 կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից Գործակալություն ներկայացվել է 580 դիմում, որոնցից 23 -ի ներկայացրած բոլոր 36 դիմումները բավարարվել են, «Ռեքո ռեքորդս» ՍՊԸ-ի 404 դիմումներից բավարարվել են 22-ը, իսկ «Ադամս» ՍՊԸ-ի 140 դիմումներից` 3-ը:

«Ադամս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումները մերժվել են, քանի որ մի շարք պայմանագրերի գործողության ժամկետներն արդեն ավարտված են եղել, մի շարք պայմանագրերում իրավաբանական անձինք հանդես են եկել որպես հեղինակ, կատարող, որը հակասում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթներին (հեղինակը և կատարողը ֆիզիկական անձիք են), սակայն պայմանագրերը վերաբերել են արդեն արտադրված կրիչների վերարտադրությանը և պետք է ներկայացվեր սկզբնական արտադրողի (պրոդյուսերի) թույլտվությունը: Այսինքն` ներկայացված պայմանագրերը չեն համապատասխանել կարգի 4-րդ կետով սահմանված պահանջներին:

«Ռեքո Ռեքորդս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումները մերժվել են, քանի որ վերաբերել են հնչյունագրերի, տեսահոլովակների վերարտադրությանը, սակայն ներկայացվել են կատարողների կամ հեղինակների հետ կնքված պայմանագրեր: Արդեն արտադրված հնչյունագրի կամ տեսալսողական ստեղծագործության նկատմամբ իրավունքները պատկանում են հնչյունագրերի, տեսալսողական ստեղծագործության սկզբնական արտադրողին (պրոդյուսերին) և պետք է ներկայացվեր նրանց հետ կնքված պայմանագրի պատճենը օրինակների վերարտադրության թույլտվության մասին:

19/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.97
+0.08
Եվրո (EUR)
410.79
+0.67
Ռուբլի (RUR)
3.89
+0.02
Լարի (GEL)
142.35
-0.15
32600.42
+444.94
Արծաթ
384.42
+1.07