Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
2025-ից Մոլդովան որպես հիմնական արժույթ կընդունի եվրոն
03/12/2024 17:01
Կիսվել

2025-ից Մոլդովան որպես հիմնական արժույթ կընդունի եվրոն

2025-ի հունվարի 2-ից Մոլդովայի Ազգային բանկը կփոխի իր հիմնական արժույթը՝ ԱՄՆ դոլարի փոխարեն ընդունելով եվրոն: Ինչպե՞ս դա կարող է ազդել փոխարժեքի վրա:

Անցումը եվրոյի՝ որպես հիմնական արժույթի, ընդգծում է Մոլդովայի ցանկությունն՝ ամրապնդել կապերը ԵՄ-ի հետ: Այս քայլի տնտեսական օգուտները կազդեն ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի վրա:

Դոլարը դեռ կմնա շրջանառության մեջ: Ազգային բանկը վստահեցրել է, որ դոլարով գործարքներ կատարման փոփոխություն չի լինի:

Մինչ այժմ ԱՄՆ դոլարը Մոլդովայի Ազգային բանկի հիմնական արժույթն է, և բոլոր փոխարժեքները հաշվարկվում էին դրա հիման վրա: Նոր տարվանից հիմնական հենանիշը լինելու է եվրո/մոլդովական լեյ (EUR/MDL) զույգը: Սա նշանակում է, որ լեյ-դոլար փոխարժեքը որոշվելու է եվրո-դոլար փոխարժեքի միջոցով:

Այս անցումը բացատրվում է Մոլդովայի առևտրատնտեսական առաջնահերթությունների փոփոխությամբ: Երկրի գլխավոր գանձապետարանից նշում են, որ Մոլդովայում դրամական փոխանցումների 70%-ը և արտաքին առևտրային գործարքների 60%-ը կատարվում են եվրոյով:

Բացի այդ, եվրոն դարձել է ամենահայտնի արտարժույթը տեղական շուկայում, և անցումը արտացոլում է Մոլդովայի ինտեգրումը եվրոպական ֆինանսական տիրույթին:

«Եվրոն վաղուց գերիշխում է Մոլդովայում։ Մարդիկ եվրոյով են մտածում. Օրինակ, բնակարանների և մեքենաների գները հաճախ նշվում են եվրոյով, այլ ոչ թե լեյով: Նախկինում գազի ներկրումը կապված էր դոլարի հետ, սակայն 2022 թվականից հետո իրավիճակը փոխվել է», – նկատում է IDIS Viitorul-ի փորձագետ Վեասսլավ Իոնիտան:

Ազգային բանկը փոխարժեքը որոշում է ոչ թե կամայականորեն, այլ բանկերի միջև գործարքների հիման վրա: Ալգորիթմը հետևյալն է՝ նախ հաշվի են առնվում միջբանկային շուկայում առևտրային բանկերի գործարքները, երկրորդ՝ հաշվարկվում է միջին տոկոսադրույքը:

Սա նշանակում է, որ բանկերում արժույթի վաճառքի կամ գնման իրական փոխարժեքը կախված է առաջարկից և պահանջարկից: Կանխիկ գործարքները, նույնիսկ խոշորները, չեն ազդում փոխարժեքի վրա:

Փորձագետ Վեասսլավ Իոնիտան ընդգծում է, որ եվրոյին անցումը տեխնիկական գործընթաց է, որը չի ազդի լեյի ներկայիս փոխարժեքի վրա:

Ազգային բանկն ակնկալում է, որ նորամուծությունը կկայունացնի եվրոյի փոխարժեքը լեյի նկատմամբ, կնվազեցնի արժույթի տատանումների ռիսկը և բարենպաստ ազդեցություն կունենա եվրոյով ավանդներ կամ վարկեր ունեցողների վրա:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72