Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2024թ հունվար-հոկտեմբեր
05/12/2024 16:25
Կիսվել

ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2024թ հունվար-հոկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,284,931.3 մլն դրամ։ 2023 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 19.4% աճ։ 2024թ.-ի հոկտեմբեր ամսին ծախսերը կազմել են 351,549.8 մլն դրամ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 34.1%-ով և կազմել 574,031.5 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 13.1%-ով և կազմել 377,581.1 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 9.9%-ով և կազմել 170,275.1 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 2.3%-ով և կազմել 139,199.7 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 17.1%-ով և կազմել 6,680.8 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը աճել են 35.7%-ով և կազմել 9,313.5 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 11.4%-ով և կազմել 116,927.2 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը նվազել են 3․8%-ով և կազմել 31,680.9 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 23.8%-ով և կազմել 160,921.7մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 20.2%-ով և կազմել 698,319.8 մլն ՀՀ դրամ։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28