Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին
09/12/2024 10:59
Կիսվել

Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին

Կոնվերս Բանկը տարածաշրջանում առաջին ֆինանսական կառույցն է, որը պաշտոնապես միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին:

Սկզբունքները միասնական համակարգ են կայուն բանկային հատվածի համար, որը մշակվել է աշխարհի տարբեր երկրների բանկերի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ֆինանսական նախաձեռնության (UNEP FI) համագործակցության շրջանակներում:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները գլխավոր հենքն են ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակներում և Փարիզյան կլիմայի համաձայնագրում արձանագրված տեսլականին բանկերի ռազմավարությունն ու փորձառությունը համապատասխանեցնելու համար:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները ստորագրած բանկերը պարտավորվում են կայուն զարգացման իրենց ռազմավարություններում լինել հավակնոտ՝ ձգտելով բիզնեսի հիմքում դնել կայուն զարգացումը՝ միաժամանակ պահպանելով կայուն ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրքը:

Առաջնորդվելով Պատասխանատու բանկինգի սկզբունքներով՝ բանկերը, որոշում և գնահատում են իրենց գործունեության էկոլոգիական և սոցիալական ազդեցությունը, սահմանում և իրագործում են նպատակներ այն ոլորտներում, որտեղ ազդեցությունն ամենաէականն է, և պարբերաբար հանրությանն են ներկայացնում այդ առաջընթացի մասին հաշվետվություններ:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները բանկերին հիմք են տրամադրում կայուն տնտեսության անցման ռիսկերի համակարգային ընկալման և հնարավորությունների օգտագործման համար:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները ստորագրած բանկերը ստանձնում են առաջնորդություն՝ ցույց տալով, թե ինչպես կարող են բանկային պրոդուկտները, ծառայությունները և հարաբերությունները նպաստել ու արագացնել ներկա և ապագա սերունդների, մարդկության, երկրագնդի առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ փոփոխություններին:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները ստորագրած բանկերը նաև միանում են աշխարհում ամենախոշոր՝ կայուն ֆինանսավորմանը միտված գլոբալ բանկային հանրությանը՝ կազմակերպելով փորձի փոխանակում և ոլորտին նպաստող գործնական առաջարկների ու նորարարական գործիքների միասին մշակում:

Նման հավակնություններն անհրաժեշտ են համաշխարհային ճգնաժամերի դիմադրելու համար, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, բնության ոչնչացումն ու աղտոտումը և սոցիալական այլ խնդիրներ:

Կոնվերս Բանկի կողմից Պատասխանատու բանկինգի սկզբունքներին միանալու հայտը ստորագրել է Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:

Պրն․ Գրիգորյանն ասել է. «Մենք հպարտությամբ հայտնում ենք, որ տարածաշրջանում առաջինն ենք միացել UNEP FI Պատասխանատու բանկինգի սկզբունքներին: Գործունեության ողջ ընթացքում մենք առաջնորդվել ենք բիզնեսի կայուն զարգացման սկզբունքներով, պարբերաբար թարմացրել գործիքակազմը՝ ձգտելով երկարաժամկետ  կտրվածքում արժեք ստեղծել աշխատակիցների, հաճախորդների, բաժնետերերի նաև ողջ հանրության համար: Մեր պատասխանատվությունը ներառում է կայունության՝ սոցիալական, էկոլոգիական և տնտեսական ասպեկտները: Մենք հավաստում ենք և պատրաստակամություն ենք հայտնում  ակտիվ մասնակցություն ունենալ և առաջնորդող դեր ստանձնել կայուն փոփոխություններում»:

Պատասխանատու բանկինգի սկզբունքների մասին հավելյալ տեղեկությունը հասանելի է www.unepfi.org/responsiblebanking հղումով:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12