Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
IDMerch. IDBank-ի նոր վարկատեսակը
10/12/2024 18:10
Կիսվել

IDMerch. IDBank-ի նոր վարկատեսակը

IDBank-ը բիզնեսների համար հերթական կարևոր ու հիանալի նորությունն է պատրաստել։ Բանկն իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է նոր՝ IDMerch բիզնես վարկը/օվերդրաֆտը։

IDMerch-ի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ վարկը կամ օվերդրաֆտը բիզնեսին տրամադրվում է POS տերմինալների և/կամ Իդրամ QR/online checkout վճարային համակարգի միջոցով իրականացված շրջանառությունների հիման վրա։

IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ թիմը երկարատև աշխատանք է կատարել այս պրոդուկտի մշակման գործում, քանի որ սա բիզնեսների համար առավել մեծ հնարավորություններ է բացում․ «IDMerch-ի վարկավորումը ավելի շատ բիզնեսների է հասանելի։ Այս պրոդուկտի շնորհիվ տարբեր իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր կկարողանան առավել լավ պայմաններով, արագ վարկավորվել, ինչն էլ կնպաստի փոքր և միջին բիզնեսների զարգացմանն ու կայունացմանը», – նշեց Տիգրան Մխիթարյանը։

Վարկի/օվերդրաֆտի մեծությունը կարող է կազմել POS տերմինալներով և/կամ Իդրամ QR/online checkout վճարային համակարգերի միջոցով իրականացրած շրջանառությունների մինչև տասնապատիկը։ Բացի այդ, բիզնեսի ֆինանսական վերլուծության գործընթացը պարզեցված է և իրականացվում է արագ ու կարճ ժամկետներում։ Սա նշանակում է, որ կորպորատիվ հաճախորդները, հատկապես՝ փոքր և միջին բիզնեսի ընկերությունները, արագ վարկավորման համար երկար ժամանակ ծախսելու կարիք այլևս չեն ունենա։

Ինչպես նաև, ընկերությունը հնարավորություն կունենա ընտրել վարկի/օվերդրաֆտի արժույթը՝ ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար։  Բիզնես վարկը/օվերդրաֆտը հնարավոր է մարել մինչև 60 ամիս ժամկետում՝ առանց տրամադրման միջնորդավճարի, իսկ օվերդրաֆտի դեպքում կարող է տրամադրվել նաև  45 օր տոկոսագումարների մարման արտոնյալ ժամանակահատված։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28