![ԷԿԵՆԳ-ի համակարգում առաջացած խնդիրների հետևանքով ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում առկա է ստորագրության հետ կապված խնդիր](https://b24.am/pub/uploads/2024/12/Ekeng-1-1280x720.jpg)
ԷԿԵՆԳ-ի համակարգում առաջացած խնդիրների հետևանքով ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում առկա է ստորագրության հետ կապված խնդիր
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԷԿԵՆԳ-ի համակարգում առկա խնդիրներով պայմանավորված՝ ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում առաջացել է էլեկտրոնային ստորագրության հետ կապված խնդիր։
էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից (ԷԿԵՆԳ) տեղեկացրել են, որ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ։
Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը։