Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
11/12/2024 17:56
Կիսվել

Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը

Ամերիաբանկի  դուստր ընկերության՝ Դիննոյի EventHub.am հարթակն ընդլայնում է գործունեության շրջանակը՝ այսուհետ ներկայանալով նաև միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծումով։ Հարթակում միաժամանակ հասանելի է 300-ից ավելի միջոցառում 10-ից ավելի անվանակարգում` համերգ, թատրոն, սթենդափ ներկայացում, մանկական ու սպորտային միջոցառումներ և այլն:

Նշենք, որ Ամերիաբանկի քարտապաններին EventHub-ն առաջարկում է բազմաթիվ զեղչեր։ Այս պահին Ամերիաբանկի քարտերով վճարելու դեպքում հարթակի բոլոր միջոցառումների համար գործում է 5% քեշբեք, իսկ որոշ միջոցառումների դեպքում տրամադրվում է 15-25% զեղչ՝ պրոմոկոդով։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուկայում տոմսերի գնման՝ պարզ ինտերֆեյսով և ժամանակակից լուծումներով հագեցած հարթակի կարիք կա: Այդ նպատակով մեր առջև խնդիր ենք դրել ստեղծել տոմսերի վաճառքի այնպիսի հարթակ, որտեղ յուրաքանչյուր անձ՝ անկախ նախասիրությունից, կկարողանա պարզ ու արագ հոգալ իր ժամանցի հետ կապված հարցերը»,- ասում է Eventhub-ի պրոդուկտի պատասխանատու Էլլա Աղաբաբյանը:

Գործունեության շուրջ 1 տարվա ընթացքում EventHub-ը հաջողությամբ համագործակցել է միջոցառումների 100-ից ավելի կազմակերպչի հետ` վաճառելով 500-ից ավելի միջոցառման տոմսեր:

«Դրանց շարքում են այնպիսի մասշտաբային միջոցառումներ, ինչպիսին են Full Moon Fest-ը, Մարզահամերգային համալիրում կայացած տասնյակ համերգներ, ինչպես նաև տարվա ամենավաճառված սթենդափ ներկայացումներից Գարիկ Պապոյանի «Գիթարիոնը»,- ասում է Դիննոյի Բիզնեսի զարգացման ղեկավար Սամվել Բատիկյանը` հավելելով, որ միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ հարթակում հասանելի են նաև արտերկրում տեղի ունեցող համերգների տոմսեր։

Eventhub-ը պարզեցնում է միջոցառումների կազմակերպումը և տոմսերի գնումը՝  կազմակերպիչներին տրամադրելով նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ, իսկ տոմսերի գնման փորձառությունը դարձնելով ավելի արագ, պարզ և ինտուիտիվ: Հարթակի միջոցով Ամերիաբանկը խթանում է Հայաստանում մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպումն ու նպաստում առավել հասանելի դառնալուն։ Նախատեսվում է, որ հաջորդ տարվա ընթացքում Eventhub-ը հասանելի կլինի նաև Ամերիաբանկի MyAmeria հավելվածում՝ համալրվելով առավել ժամանակակից լուծումներով ու առաջարկելով բազմաթիվ արտոնություններ Բանկի հաճախորդներին:

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Eventhub հարթակը պարզեցնում է միջոցառումների կազմակերպումը՝ տրամադրելով նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ: EventHub-ը գործարկվել է 2023-ին։ Այս կարճ ժամանակահատվածում այն արդեն իսկ ունի 100-ից ավել գործընկեր, որոնց համար EventHub-ի գործիքակազմով ստեղծվել և հաջողությամբ իրականացվել է 500-ից ավելի միջոցառում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28