ԲԻԶՆԵՍԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՀՀ կառավարությունը թույլատրել է «ԱՄԱ կոմպրեսոր» համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2013թ. դեկտեմբերի 8-ը։
Նշենք, որ ընկերությունը 2012թ. ընթացքում մեկ տարի ժամկետով ՀՀ մաքսային տարածք է ներմուծել գազի երկու կոմպրեսոր, էլեկտրական երկու շարժիչ և կոմպրեսորային յուղ։ Տեխնիկական որոշ ցուցանիշների փոփոխության պատճառով տեղում արտադրվող սարքավորումների ժամկետը փոխվել է, ուստի անհրաժեշտություն է առաջացել վեց ամսով հետաձգելու նաև մաքսային ռեժիմի ժամկետը։
Որոշման ընդունմամբ ոչ միայն կստեղծվի վերամշակված արտադրանքի արտահանման հնարավորություն, այլև կկայունանա ընկերության ֆինանսական վիճակը, կպահպանվեն ստեղծված աշխատատեղերը։