Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 415.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
Հայաստան 2024թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ժամանել է 1,721,245 զբոսաշրջիկ
13/12/2024 21:14
Կիսվել

Հայաստան 2024թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ժամանել է 1,721,245 զբոսաշրջիկ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2024թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան ժամանել է 1,721,245 զբոսաշրջիկ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է 114,052-ով կամ 6․2%-ով։

Մասնավորապես, ժամանած զբոսաշրջիկների 31.5%-ը կամ 541,826-ը տեղավորվել են հյուրանոցներում, ինչը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 8.7%-ով։ Մնացած 68․5%-ը կամ 1,179,419 զբոսաշրջիկը տեղավորվել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 5% անկում։

Հայաստանից մեկնել են 1,302,80 զբոսաշրջիկ, ինչը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 9․5%-ով։

Նրանցից 15,026-ը կամ 1․2%-ը օգտվել են զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից, ինչը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 1.1%-ով։ Իսկ մնացած՝ 98․8%-ը կամ 1,287,054 զբոսաշրջիկը ճանապարհորդել են ինքնուրույն։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 9․6% աճ։

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44