Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-հոկտեմբեր
16/12/2024 16:29
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-հոկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 11․6 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 95․1%-ով կամ 5․6 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 492․51%-ով կամ 4․1 մլրդ դոլարով և կազմել 4․87 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 42.19%-ը։

Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ 2․59 մլրդ դոլար, -13․63% կամ -408․9 մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 22․44%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝988․5 մլն դոլար, +184․43% կամ +641 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 8.56%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 189 մլն դոլար, +26․6% կամ +39․7 հազար դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․64%-ը։

Վրաստանը հինգերորդն է՝ 140․9 մլն դոլար, +19․93% կամ +21․4 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.22%-ը։

Վեցերորդ հորիզոնականում Նիդերլանդներն է՝ 99․6 մլն դոլար, -56․7% կամ -130․4 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.86%-ը։

Յոթերորդ տեղում Բելգիան է՝ 99․3 մլն դոլար, +17․95% կամ +15․1 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.86%-ը։

Ութերորդը Շվեյցարիան է՝ 94․07 մլն դոլար, +45․98% կամ +29․6 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.81%-ը։

Իններորդը Բելառուսն է՝ 94․06 մլն դոլար, +15․36% կամ +12․5 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.81%-ը։

Տասնյակը եզրափակում է Իրանը՝ 90․4 մլն դոլար, +14․15% կամ +11․2 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.78%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 13․5%-ով և կազմել 2․78 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 13․65%-ով և կազմել 2.74 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 24․06%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 23․74

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 22․26%-ով և կազմել 500․3 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 4.33%-ը։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12