«Մանթաշյանցը» տարին ամփոփել է ապագայի նկատմամբ նոր տեսլականով
Դեկտեմբերի 14-ին «Դվին Մյուզիք Հոլ»-ում «Մանթաշյանց» գործարարների միության 2024թ ամփոփիչ միջոցառումն էր։ «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանն ակումբի աշխատանքների ամփոփ ներկայացումը սկսեց շնորհակալական խոսքով։
«Մեր ակումբում կարևորը մարդկային հարաբերություններն են, որի համար շնորհակալ եմ բոլորին»,- իր ելույթի խոսքում շնորհակալություն հայտնելով ակումբականներին միջոցառմանը ներկայության համար՝ ասաց Վահրամ Միրաքյանը։ Գործարարների միության համահիմնադիր, նախագահը մինչ ամփոփիչ տվյալներին անդրադառնալը, խոսքը սկսեց ապագայի համար նախատեսված նոր գաղափարներով։
Վահրամ Միրաքյանը կարևորելով պետություն-ներդրումներ-գործարար փոխհամագործակցությունն՝ ընդգծեց մի քանի փաստ պետության հետ կատարած աշխատանքներից, առանձնացրեց կատարված խոշոր գործարքներն ու ներդրումները։
Անդրադառնալով իր համար ուրախալի կետերին, որոնք տեղի են ունեցել ակումբի ներսում և հաջողություններ գրանցել՝ Միրաքյանը խոսեց գործարարի դերի մասին, հատկապես այն գործարարների մասին, որոնք երբևէ Հայաստանում չեն եղել, սակայն պատրաստակամ են համագործակցության, ներդրման և հայկական բիզնեսի դերը բարձրացնելուն։