Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2528.50-2.94 COPPER - 9028.50-0.27
LME:  NICKEL - 15508.00-2.23 TIN - 29116.00+0.07
LME:  LEAD - 1981.50-1.42 ZINC - 2995.00-3.25
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
Ռալֆ Յիրիկյան. Չենք կարող հետ մնալ համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներից, 5G-ն մարզերից գալիս է Երևան
20/12/2024 09:20
Կիսվել

Ռալֆ Յիրիկյան. Չենք կարող հետ մնալ համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներից, 5G-ն մարզերից գալիս է Երևան

Տարիներ առաջ 5G-ի ներդրումը դիտարկվում էր որպես երկարաժամկետ նախագիծ, որը տեղական շուկայում հասանելի դարձնելու համար երկար ժամանակ կպահանջեր, բայց ստացվեց այնպես, որ այն ինչ համարում էինք «յոթ սարի հետևում է», մեր առօրյա մտավ գրեթե աննկատ և շատ սեղմ ժամկետում։ 

«ԲԻԶՆԵՍ 24»-ը զրուցել է 5-րդ սերնդի տեխնոլոգիաների և տեխնոլոգիական արդիականացման մասին Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։ Ներկայացնում ենք զրույցի ամենակարևոր մասերը, իսկ հարցազրույցի տեսագրությունն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև:

Ucom-ի ցանցի արդիականացման նոր փուլն ու 5-րդ սերնդի տեխնոլոգիաներին անցնելու մեկնարկը մարզերից.

«Բավականին ծավալուն աշխատանք է արվել՝ մասշտաբային, մասսայական աշխատանք և՛ մեր բոլոր մարզերում, և՛ մայրաքաղաքում։ Ու աշխատանք է տարվել ոչ միայն  5G-ի, այլ նաև 4G-ի ուղղությամբ։ Այն ավելի է արդիականացվել և նոր տեխնոլոգիաներ են ներդրվել, որոնք փոխարինում են հնին, որին հաջորդել է 5-րդ սերնդի տեխնոլոգիան՝ 5G-ն։ Բայց ուզում եմ շեշտել, որ այստեղ միայն շարժական ցանցի ուղղությամբ չէ որ աշխատել ենք. ֆիքսված ցանցի, հեռուստատեսության և մայր կայանների ուղղությամբ ևս աշխատանքներ են կատարվել։ Շատ կարևոր է մեզ համար հեռահաղորդակցության միջազգային ստանդարտներին համահունչ համակարգերի մեր պահուստային տարբերակը ունենալը, որ խափանման կամ վթարի դեպքում մեր բաժանորդը չզգա տարբերությունը։ Հետևաբար պահուստային համակարգը կվերցնի իր վրա ծառայությունների շարունակականությունը։ 5G-ն հատուկ ենք մեկնարկել մարզերից, քանի որ Հայաստանը միայն Երևան չէ։ Հետևաբար մենք հատուկ որոշեցինք սկսել մարզերից, և կամաց-կամաց կհասնենք մայրաքաղաք, որպեսզի  5G-ն լինի ամենուր և բոլորի համար։ Մենք հավատում ենք այն գաղափարին, որ եթե մի բան պետք է անենք, մի տեխնոլոգիա պետք է ներդնենք և հանձնենք շահագործման, ապա այն պետք է լինի ամենուրեք և հասանելի բոլորին»:

Մեծ ներդրումների ու տեխնոլոգիական արդիականացման նշանակությունը.

«Մենք ամեն ինչ անում ենք մեր երկիրը ավելի տեսանելի դառնա հեռահաղորդակցության համաշխարհային քարտեզի վրա։ Եթե միայն նայեինք բիզնեսի տեսանկյունից, շատ բաներ չէինք անի, շատ քաղաքներ չէինք մտնի, շատ բնակելի տարածքներ հաշվի չէինք առնի, և դա սխալ կլիներ։ Մի կողմից բիզնես է, մի կողմից՝ տեխնոլոգիա, մի կողմից էլ բնակչությունն է՝ մեր սիրելի բաժանորդները։ Այդ պատճառով պատասխանատու մոտեցում է բոլորին ընդգրկելը։ Հին, մաշված ենթակառուցվածքի պայմաններում տնտեսությունը չի կարող առաջ գնալ։ Իսկ եթե ունենք նորարար և տեխնիկապես հագեցած ենթակառուցվածք, տնտեսությունը միանշանակ կկարողանա դրանից օգտվել, լինի դա բանկային համակարգ, առողջապահության, արդյունաբերության կամ ցանկացած այլ ոլորտ։ Հեռահաղորդակցությունը թթվածին է, որի կարիքն ունեն  բոլորը ոլորտները։ Տնտեսական աճի առկայությունը կապ չունի հեռահաղորդակցության ոլորտի հետ, մենք չենք կարող հետ մնալ համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներից, դրա համար մենք պատասխանատու ընկերություն ենք և պատասխանատու ոլորտ, և մենք այլընտրանք չունենք։ Պետք է առաջ գնանք հանուն ոլորտի, հանուն մեր տնտեսության և հանուն մեր երկրի»։

Ֆիքսված հաղորդակցության ենթակառուցվածքների զարգացումն ու նպատակները.

«Ցանցի հին կայանները փոխարինում ենք նորով, թողունակությունն ավելացնում ենք, ցանցն՝ ընդարձակում: Մենք դա արել ենք 2023-ին, 2024-ին և շարունակելու ենք 2025-ին։ Այսինքն, ֆիքսված ցանցի քարտեզն ընդլայնում ենք ու մտնելու ենք նոր բնակավայրեր»։

2025-ի անելիքները.

«2025-ի անելիքներն ավելի շատ են, քան կատարել ենք 2024-ին: Մենք աշխատելու ենք և՛ շարժական կապի ուղղությամբ, և՛ ֆիքսված կապի, և՛ ինտերնետ հեռուստատեսության ուղղությամբ, և՛ այլ հարթակներում, որոնք խթանելու են թվային փոխակերպումը։ Չեմ ցանկանում շատ մանրամասնել, բայց ահռելի մեծ ներդրումներ են արվել, պայմանագրեր ստորագրվել։ Շարժական և ֆիքսված կապերի արդիականացման աշխատանքները շարունակվելու են, կառուցվելու են նոր ենթակառուցվածքներ, ընդլայնվելու է ցանցը: Հուսանք՝ ձմեռը մեղմ կլինի, որպեսզի կարողանանք դժվար ռելիեֆներում աշխատել և տարեսկզբից «խզարելով» գնալու ենք, որ մինչ տարեվերջ հասցնենք իրականացնել նախատեսածը»։

Ռալֆ Յիրիկյանի՝ հեռահաղորդակցության ոլորտի տեսլականը.

«Միանշանակ զարգացում լինելու է, այլընտրանք չկա: Ես կարող եմ ոլորտից խոսել 2001-ից սկսած: Տեսեք՝ ինչպես զարգացան տեխնոլոգիաները, ինչ ենք ունեցել առաջ, ինչ ենք անում հիմա, իսկ ապագայում լինելու են այլ տեխնոլոգիաներ: Անպայման  այդ տեխնոլոգիաներում ներդրումներ պետք է անենք, որովհետև պարտական ենք մեր բաժանորդներին, պարտավոր ենք անել դա մեր տնտեսության համար: Մենք պատասխանատու ենք և հավատում ենք, որ վաղվա լավ օրվա մեջ պետք է մեր ներդրումն ունենանք։ Ես լավատես եմ, դրական եմ տրամադրված: Ցանկացած դժվարություն ու մարտահրավեր պետք է հաղթահարենք, որովհետև առանց դժվարությունների ոչինչ առաջ չի գնա»:

Գոհար Պետրոսյան. «Բիզնես 24» գլխավոր խմբագիր

Ռալֆ Յիրիկյան. Չենք կարող հետ մնալ համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներից, 5G-ն մարզերից գալիս է Երևան

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86