Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական ​​մրցանակի գլխավոր գործընկերն է
20/12/2024 20:06
Կիսվել

Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական ​​մրցանակի գլխավոր գործընկերն է

Ինչպե՞ս դառնալ IT լուծումներ առաջարկող առաջատար երկիր: Ինչպե՞ս իրազեկել աշխարհին, որ Հայաստանն ունի այդ պոտենցիալը։ Ինչպե՞ս ամրապնդել Հայաստանի տեղը աշխարհի տեխնոլոգիական քարտեզում։ Ինչպե՞ս ստեղծել արտադրողականության հայկական մոդել և բարձրացնել նորարարության տեմպերը երկրում։ Որպես տեխնոլոգիական առաջատար ընկերություն՝ Viva-ն նպաստում է երկրի զարգացմանն այս բոլոր ուղղություններով կանգնելով պետության կողքին:

Արդեն 14 տարի անընդմեջ՝ Viva-ն Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական ​​մրցանակի գլխավոր գործընկերն է:

Ընկերության աջակցությամբ՝ պետական մրցանակը ստանալու համար Հայաստան են հրավիրվում ՏՏ ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատարներ, որոնց հեղինակած լուծումների շնորհիվ գլոբալ տնտեսության մեջ ու մարդկանց կյանքում հսկայական փոփոխություններ են կատարվում: Նախագծի շրջանակում Հայաստան են այցելել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են «Intel» /«Ինտել»/ կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Քրեյգ Ռ. Բարեթը (2010), Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Hitachi» /«Հիտաչի»/ ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն (2013), «Open-Root»  /«Օուփեն ռութ»/ կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի առաջամարտիկներից մեկը՝ Լուի Պուզենը (2016),  «Nest Labs» /«Նեսթ Լաբս» /ընկերության հիմնադիր, «iPod» /«այՓոդ»/ ապրանքանիշի հեղինակ Թոնի Ֆադելը (2017), «Adobe» /«Ադոբի»/ ընկերության նախագահ Շանթանու Նարայենը (2022) և այլոք։

Մրցանակը ստանալու նպատակով վերջերս Հայաստանում էր Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2023 թ․ դափնեկիր, «Infosys» /«Ինֆոսիս»/ ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին, որը հյուրընկալվել էր Viva-ի գրասենյակում՝ համատեղ մամուլի ասուլիսին մասնակցելու նպատակով։

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը և միանալ նախկին դափնեկիրների նշանավոր շարքին, ովքեր նշանակալի ներդրում ունեն տեխնոլոգիական աշխարհում: Այս մրցանակը ընդգծում է նորարարության կենսական դերը առաջընթացի մեջ, և ես ոգևորված եմ Հայաստանի և համաշխարհային տեխնոլոգիական համայնքի միջև պոտենցիալ  համագործակցության հնարավորություններով՝ շարունակելու առաջ մղել այդ ջանքերը»,- իր խոսքում նշել է Նարայանա Մուրտին։

2014 թվականին, Մուրտին CNBC-ի /Սի-Էն-Բի-Սի/ 25 համաշխարհային բիզնես առաջնորդների ցանկում զբաղեցրել է 13-րդ տեղը։ «Fortune» /«Ֆորչյուն»/ ամսագիրը 2012 թվականին նրան ներառել է «Մեր ժամանակների 12 ձեռներեցները» ցուցակում։ 2005 թվականին «The Economist»-ը /«Իքոնոմիսթ» ամսագրի/ Մուրտիին ներառել է «10 ամենաակնածելի համաշխարհային բիզնես առաջնորդները» ցանկում։ 2015 թվականի մարտին, Մուրտին հայտնվել է «The Financial Times»-ի «Տեխնոլոգիական ոլորտի բիզնես առաջնորդների» թոփ 10-ում։

«Առաջին հայացքից` մրցանակը վերաբերում է նեղ մասնագիտական ​​ոլորտին։ Սակայն եթե դիտարկենք այն ավելի լայն համատեքստում՝ պարզ է դառնում, որ մրցանակն ուղղակիորեն կապված է համաշխարհային ասպարեզում մեր երկրի դերի բարձրացման, մրցակցային առավելությունների ամրապնդման, նորարարության խրախուսման և երիտասարդների շրջանում մասնագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու հետ։ Մրցանակակիրներներին միավորում է նույնը․ նրանցից յուրաքանչյուրն առաջամարտիկ է, որն անցել է իր հաջողության պատմությունը կերտելու բոլորովին նոր, մարդու կողմից դեռ չանցած արահետով: Սա օրինակ է երիտասարդների համար՝ չվախենալու, չվարանելու, սեփական ուղին հարթելու, նորարարության ոլորտում նոր խոսք ասելու համար: Մրցանակը բարձր տեխնոլոգիաների զարգացման ու աճի խթան է՝ ՀՆԱ-ի աճին նպաստելու հսկայական պոտենցիալով», – ասել է Արմեն Ավետիսյանը:

Մրցանակաբաշխության կազմկոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն ասել է. «Պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականացվող այս ծրագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի, ինչպես ոլորտում Հայաստանի տեսանելիության և հիղինակության  բարձրացման, այնպես էլ բաձր տեխնոլոգիաների ոլորտում հսկաներին ու հիմնական դերակատարներին Հայաստանի հետ ինտեգրելու իմաստով: Բարձր տեխնոլոգիաների աշխարհում բազմաթիվ խոշոր դերակատարներ կան, սակայն նրանցից քչերն են, որ բացառիկ ներդրումներ են ունեցել մարդկության կյանքի ընթացքը փոխելու առոումով: Այս մրցանակաբաշխության տրամաբանությունը կայանում է նման մարդկանց մեծարելը, հրավիրելը մեր երկիր և հաղորդակից դարձնելը մեր տեխնոլոգիական և գիտակրթական հանրությանը»:

Viva-ն շարունակաբար ձեռք է մեկնում պետությանը՝ մրցանակի գաղափարն իրագործելու հարցում՝ 14 տարիների ընթացքում հատկացնելով 292,2մլն դրամ:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84