Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Ի՞նչ է սպասվում կրիպտոարդյունաբերության ոլորտում 2025-ին. Binance-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Թենգի կանխատեսումները
23/12/2024 12:49
Կիսվել

Ի՞նչ է սպասվում կրիպտոարդյունաբերության ոլորտում 2025-ին. Binance-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Թենգի կանխատեսումները

2024 թվականը կրիպտոարժույթների համար նոր շրջափուլ է բացել. բիթքոյնը և կրիպտոարժույթների շուկայի ընդհանուր կապիտալիզացիան հասել են նոր բարձրակետերի՝ ԱՄՆ-ի բիթքոյն ETF-ները կուտակել են ավելի քան 31 միլիարդ դոլար զուտ ներհոսքեր և ավելի քան 100 միլիարդ դոլար՝ կառավարվող ակտիվներ (AUM): 2024-ի հուլիսին նրանց է միացել Spot Ether ETF՝ ապահովելով ավելի քան 730 միլիոն դոլարի ներհոսք և 9 միլիարդ դոլարից ավելի՝ AUM-ում: 2024-ի արդյունքներն ամփոփվում են մի քանի ուղղությամբ:

Օրենսդրական փոփոխություններ աշխարհում, հատկապես MiCA-ն Եվրոպայում

Կրիպտոարժույթների կողմնակից քաղաքական գործիչները 2025-ին ԱՄՆ-ի  Սենատում և Ներկայացուցիչների պալատում կաշխատեն կրիպտոարժույթների առումով օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ: Ուշագրավ է, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն առաջին նախագահն է, ով ունի մի քանի NFT հավաքածու և իր սեփական DeFi խմբաքանակ: Ակնկալվում է, որ 2025-ին ԱՄՆ նոր կառավարությունը կզարգացնի կրիպտո կարգավորումները, ինչը կնպաստի կրիպտոարժույթների ավելի ակտիվ ներգրավմանը շուկայում՝ հատկապես ամերիկյան TradFi-ի կողմից, ինչը կարող է հիմք դառնալ այլ երկրների համար ձևավորելու իրենց սեփական կրիպտոօրենսդրությունը: Բացի դրանից, ԱՄՆ-ում հնարավորություն կա ստեղծել բիթքոյնի ռազմավարական ռեզերվ, ինչը կարող է դառնալ նշանակալի իրադարձություն և դրդել շատ այլ երկրներին հետևել այս օրինակին: Նման սցենարի դեպքում բիթքոյնը կարող է հասնել զանգվածային ընդունման նոր մակարդակի:

Ռեկորդային մակարդակ ստեյբլքոյնների համար

Ստեյբլքոյնների ընդհանուր թողարկումը ևս հասել է ռեկորդային մակարդակի (ATH)՝ ավելի քան $200 միլիարդի, ինչը վկայում է այս արտադրանքի պայթունավտանգ աճի մասին։ Վերջերս Castle Island Ventures-ի, Brevan Howard Digital-ի և Visa-ի զեկույցը ցույց տվեց, որ ստեյբլքոյններով իրականացված հաշվարկների ծավալներն նույնպես 2024-ի առաջին կեսին հասել են ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով $2,6 տրիլիոն։ DeFi սեկտորը նույնպես շարունակում է աճել՝ հասնելով ավելի քան $125 միլիարդ ընդհանուր արգելափակված արժեքի (TVL): Ամերիկյան խոշոր ֆինանսական ինստիտուտներ, ինչպիսիք են BlackRock-ը և Fidelity-ն, արդեն հայտարարել են իրական ակտիվների (RWA) թոքենիզացիայով զբաղվելու մտադրության մասին, ինչը համարվում է կարևոր քայլ բլոկչեյնի ներդրման համար ավանդական ֆինանսական համակարգում: «Կրիպտոարժույթների կայունությունը և հաջողությունը ոլորտ են ներգրավել բազմաթիվ տաղանդավոր մասնագետների, և տեսնում ենք, թե ինչպես ավելի ու ավելի շատ ծրագրավորողներ են փորձարկում նոր նախագծեր։ Ակնկալում ենք, որ եկող տարի կլինի հաջող նորարարությունների և նախագծերի աճի առումով», – ասում է Ռ.Թենգը:

Շուկայի զարգացումը նոր տարում

Ինստիտուցիոնալ հետաքրքրության առումով, այնպիսի ֆինանսական հսկաներ, ինչպիսիք են BlackRock-ը և Fidelity-ն, 2024-ին մուտք են գործել կրիպտոշուկա, իսկ հաջորդ տարում ակնկալվում է նոր խոշոր խաղացողների ի հայտ գալը։ Ավելի ու ավելի շատ ընկերություններ ուսումնասիրում են կրիպտոարժույթների հնարավորությունները և ներդնում են այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են թոքենիզացիան։ Այս միտումը զարգանում է արդեն մի քանի տարի, և ապագայում այն կշարունակի արագորեն աճել։  Այս տարի ԱՄՆ-ում հաստատվեցին և հաջողությամբ գործարկվեցին բիթքոյնի և էթերի սպոտ ETF-ները։ 2025-ի հունվարին արդեն գործող թողարկողների կողմից նոր ETF հայտերի ներկայացմամբ ակնկալվում է, որ նոր ֆոնդերից ևս կստանան հաստատում։ Սա կգրավի ավելի շատ ինստիտուցիոնալ ներդրողների և կխորացնի ավանդական ֆինանսական համակարգում կրիպտոարժույթների դերը:

Մեմքոյնների ֆենոմենը

Ինչ վերաբերում է մեմքոյններին, ապա դրանք վառ կերպով ցույց են տալիս թոքենների ստեղծման և առևտրի համար գոյություն ունեցող ենթակառուցվածքի կայունությունը։ Սա իսկապես հեղափոխական առաջընթաց է․ այսօր հնարավոր է ստեղծել և շուկա դուրս բերել թույլատրվող և գլոբալ առևտրային ակտիվներ՝ մի քանի ժամվա ընթացքում և նվազագույն ծախսերով։ Բայց թոքենների ստեղծման դյուրինության պատճառով շուկան, ամենայն հավանականությամբ, կհանդիպի մեմքոյնների ավելցուկի խնդրին։ Ի վերջո, ուշադրությունն ու ռեսուրսները կկենտրոնանան այն քիչ մեմքոյնների վրա, որոնք կապացուցեն իրենց կայունությունն ու երկարաժամկետ ներուժը։ Նման օրինակներ են $DOGE-ն և $SHIB-ը, որոնք շուկայում իրենց դիրքերը պահպանում են արդեն մի քանի տարի։ «Binance-ում մենք իրավիճակին նայում ենք ավելի լայն տեսանկյունից՝ ընդունելով, որ որոշ մեմքոյններ կարող են դառնալ էկոհամակարգի կարևոր խաղացողներ։ Մենք նաև հասկանում ենք դրանց սպեկուլյատիվ բնույթը և նախազգուշացնում օգտատերերին դրանց հետ կապված ռիսկերի մասին։ Չնայած այն հանգամանքին, որ շատ մեմքոյններ կարող են ժամանակի փորձությանը չդիմանալ, դրանք արտացոլում են կրիպտոոլորտի նորարարական և դինամիկ բնույթը և գրավում են երիտասարդ, տեխնոլոգիապես առաջադեմ լսարանին, ինչը բլոկչեյն տեխնոլոգիաների էվոլյուցիայի կարևոր մասն է», – բացատրում է Ռ.Թենգը։

Binance-ի առաջնահերթությունները 2025 թվականին

Binance-ը, լինելով ոլորտի առաջատար օգտատերերի պաշտպանության և անվտանգության ոլորտում, կշարունակի ուժեղացնել նորմատիվ պահանջների համապատասխանությունը: Ընկերությունը նպատակ ունի դառնալ ամենահուսալի կրիպտոբորսան, որտեղ օգտատերերը և ներդրողները կկարողանան անվտանգ կերպով հանդես գալ։ Կրթությունը կմնա ընկերության առաջնահերթություններից մեկը՝ օգնելով նոր օգտատերերին, ովքեր ամեն օր մուտք են գործում շուկա, հասկանալ և յուրացնել կրիպտոարժույթները։ Վերջին շրջանում բիթքոյնի աճը կրիպտոարժույթները հետաքրքրել է նոր խմբերի ամբողջ աշխարհում, և ակնհայտ է, որ ապագայում ավելի շատ մարդիկ կմտնեն այս ոլորտ։ Բացի դրանից, Binance-ը կշարունակի զարգացնել նորարարություններн արտադրանքներում՝ հաշվի առնելով արհեստական ինտելեկտի նվաճումները։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41