Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 72.79-0.55 WTI - 69.38-0.52
COMEX:  GOLD - 2631.50-0.36 SILVER - 30.29+0.46
COMEX:  PLATINUM - 952.60+1.36
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.98+0.27 EUR/GBP - 1.039-0.45
FOREX:  EUR/USD - 1.039-0.45 GBP/USD - 1.2529-0.33
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42906.95+0.16 NASDAQ - 19764.89+0.98
STOCKS US: S&P 500 - 5974.07+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8102.72+0.22 CAC40 - 7272.32-0.03
STOCKS EUR:  DAX - 19848.77-0.18
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Դոնալդ Թրամփը հիասթափված է, որ հաշվի չեն առնվել պետական ​​պարտքն ավելացնելու նրա ցանկությունները
24/12/2024 15:11
Կիսվել

Դոնալդ Թրամփը հիասթափված է, որ հաշվի չեն առնվել պետական ​​պարտքն ավելացնելու նրա ցանկությունները

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է, որ Կոնգրեսն ընդունել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու մասին օրինագիծը՝ առանց պարտքի առաստաղը բարձրացնելու դրույթի: Այս մասին հայտնում է Semafor պորտալը:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, «Թրամփը, որը դեռևս հայտարարություն չի արել նոր օրինագծի ընդունման մասին, հիասթափված է, որ իր պահանջը չի կատարվել»: ԱՄՆ նորընտիր նախագահը «տարակուսած» էր նաև այն փաստից, որ շատերը կարծում էին՝ աջակցում է օրինագծի ընդունմանը՝ առանց պարտքի առաստաղը բարձրացնելու:

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթվա վերջին Սենատն ու Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեցին դաշնային կառավարության ֆինանսավորումը մինչև հաջորդ տարվա մարտի 14-ը շարունակելու մասին օրինագծին: Այն նաև ներառում է ավելի քան 100 միլիարդ դոլար՝ աղետների հետևանքով տուժածների համար: Օրենսդիրները դեռ պետք է հաստատեն ընթացիկ ֆինանսական տարվա բյուջն, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին: Նախկինում դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումը հաստատվում էր միայն մինչև դեկտեմբերի 20-ը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, շաբաթ օրը օրինագիծը ստորագրելուց հետո, ընդգծել է, որ փաստաթուղթը Կոնգրեսում երկու կուսակցությունների ներկայացուցիչների փոխզիջման արդյունք է, «ինչը նշանակում է, որ կողմերից ոչ մեկ չի ստացել այն ամենը, ինչ ցանկանում էր»:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34